
Թե քեզ համար դեռ խորթ մնաց դավաճանված երկիրն հայոց,
Ու քո սրտին վերք չթողեց մեր մասնատված երկիրն արնոտ,
Հուսալքված ու պղծված աստվածմոր վանքն ու կոթող,
Անծանոթ է քեզ իմ ցավը՝ հոգի մաշող ։
Թե քեզ համար այն օրհներգը լոկ մի երգ է,
Այն ինձ համար օրորոցից ելևէջն է անբաժանի ,
Սուրբ մի մասունք հանգուցյալից,
Լոկ մի վզնոց կամ մատանի
Անմահացած այն զինվորից՝
Որի կիսատ կյանքն ինձ համար դարձել մասնիկ`
Հոգևորից մինչ աշխարհիկ։
Թե քեզ համար հայրենիքը չափվում է լոկ մի սահմանով`
Միջազգային սանդղակով,
Ինձ ոչինչ է բարեկամիդ,
Իսկ ինձ համար՝ այդ օտարի կնիքն տխեղծ,
Որ ամեն պահ , հենց որ ուզի
Իր իսկ ձեռքով տուն նվիրի կամ էլ խլի
Իր իսկ ձեռքի գրածն ու իր խոսքը գետնին զարկի ոչնչացնի,
Ինձ ոչինչ է եվրոպացիդ , ռուսդ , հույնդ
Նրանց մտքի թռիչքները պղտոր , աղոտ,
Ինձ ատելի թուրքն ու թյուրքը
Ինձ հայրենիք իմ սրտինը՝ Միասնական մի Հայաստա՜ն, Հայրենադարձ Վա՜նը , Մո՜ւշը , Արդահա՜նը,
է՛լ Ուրմիոն ու Սիփանը ,
Է՛լ Մասիսը ու Էրզրումը, Շուշի՜ն , Հադրո՜ւթն , Ամարա՜սը Տիգրանակե՜րտն ու Շահումյա՜նը,
Ինձ հայրենի՜ք ու մի փոքր հայոց գինի,
Որ ես ինքս ներկաները նշանակեմ բացակայի ,
Ու չներեմ երբեք թուրքին, խոսք եմ տվել ես պապերիս ու տղերքին
Ամեն մեկի շիրմի առաջ թուրք ելուզակ պիտի ծնկի ,
Ու հավերժ էլ ծնկած մնա,
Որ ոչ մի ազգ
Էլ այդուհետ հայի պատվին ու հավատին չկասկածի …
Զորեղ մի ձեռք ոչ թե քամու նման այստեղ այնտեղ տանի բերի,
Այլ ահ ու վախից հայի ձեռքը՝ ընկերաբար ամուր սեղմի։
Խոսք եմ տվել ես պապերիս ու տղերքին,
Խոսք եմ տվել ես ինքս ինձ՝
Շիրիմները նախնիներիս չեմ թողնելու թուրքի ձեռքին ,
Հայրենիքում միասնական պիտ գլխատվի դավաճանը ստորացված,
Մեղավորը՝ անմեղների կյանքեր խլած,
Ու բարձրացվի հայ դրոշը Արարատի սուրբ գագաթին ,
Որ Սուրբ հոգին միշտ պահպանի Հայաստանին
Թե քեզ համար , ցավս խորթ է,
Ասելիքս չես հասկանա,
Հոգիս մաշվել այս կարոտից
Դարդիս տեղը չես իմանա…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0