Մայր…դու խտացված համբերություն, համեստության իմ թագուհի,լռության հմայք…եթե կշեռքի նժարին դնեմ քո սերը, բոլոր աստերը, ծաղիկնեը, նույնիսկ երկրագունդը բավական չեն լինի քեզ հետ համեմատել։

Ծնվում ես հավերժ ու գնում դեպի հավերժություն։ Այս աշխարհում քո սրտի պես սիրող սիրտ չկա,քո հայացքքի պես անբիծ հայացք չկա, քո լացի պես սրտակեղեք լաց չկա։

Միայն մայրն է ,որ հասկանում , որ ներում է ամեն հարցում։Բոլոր ընտանիքներում ուժը ,ուժեղը մի անուն ունի,որ կոչվում է 《Մամ》։

Մայրն անեզր մի աշխարհ է,անվերջանալի ու անփոխարինելի երջանկություն,մարդկության շարունակություն։ Մա՜մ… հասարակ մի բառ…

Եվ այդ թվացյալ հասարակ կերպարում թաքնված են բազում գաղտնիքներ… Աստված ստեղծեց երկումարդ էակ, Նրանց անվանեց կին և տղամարդ, Եվ իզուր չէ,որ կինը մայրացավ զավակ ունեցավ, Եվ այդ օրվանից մի Աստվածածին անուն ունեցավ《Մայրիկ》 կոչվեցավ։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ