Լուս Օհանյան – «Մոր պես»


Մոր սրտի պես փափուկ սիրտ

Ուրիշ ում՞ սիրտը լինի,

Մոր աչքերի պես փայլուն,

Ու մոր ժպիտի պես նուրբ,

Մոր հայացքի պես անբիծ

Չէ՛, ես գիտեմ որ չկա…

Մոր գրկի պես տաքուկ գիրկ,

Ասացե՛ք, որտեղ՞ գտնեմ…

Մոր գրկի տաքության դեմ

Արեգակը ոչինչ է։

Բոլորի հաբույրի մեջ, մոր համբույրը ուրիշ է,

Մոր համբույրը անհետք է,

Մոր համբույրը անբիծ է։

Մոր լացի պես տանջող ցավ,

Ես չեմ տեսել աշխարհում,

Մոր լացի պես մաշող լաց

Ես չեմ տեսել իմ օրում։

Ինչքա՜ն էլ նա տառապի,

Միշտ ժպտուն է ու բարի,

Ու որքան օրը ամպի,

Իր բալից լույսի շող կառնի։

Մոր սրտի պես սիրող սիրտ,

Չեմ հավատում, որ լինի

Խորը հայացք ու ժպիտ չեմ հավատում որ լինի։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ