Լուս Ինա – «Թիկունքից սահման մի մեծ աշխարհ է»

Խաղաղություն կյանքի գնովը այսօր մեր աչքի առաջ է: Մեռնում ենք ամեն Հերոսի հետ, ժպտում` ամեն Զինվորի հետ թշնամուն հարված հասցնելիս, հուզվում` ամեն մոր ու քրոջ հետ հերոսի մի վարկյանանոց, բայց մեծ բովանդակություն ու իմաստ հաղոդող զանգից, հպարտանում` ամեն անգամ Ձեր հաջողությամբ, ցավում` Ձեր կորստով ու անմահացնում Ձեր անունը մեր սրտերում: Սպասում,կորուստ ու պատերազմ, որը մեզնից ոչ մեկի երազանքը չէր, բայց իրականություն, որը կերտում է մեր ուղին` Հաղթական ուղին: Հերոս են մեզնից յուրաքանչյուրն ու հերոսանում ենք ամեն անգամ հերոս որդու ձայնն ու ուժը ստանալիս, հերոսանում ենք Ձեր մի բառից, ձեր հաղթական քայլից ու Ձեզանով: Դուք իրավունք չունեք պակասելու: Թող աստված լույսերի մեջ պահի մեր Հերոսներին, բայց Աստծու սիրուն, Դո´ւք տղերք մի´ պակասեք ու մի´ ավելացրեք մեր ցավը: Հերոսներ մեզ ողջ առողջ էլ են հարկավոր, որոնց շունչ ու արտաշնչից նորից ու նորից հպարտանանք ու ասենք, որ մեր հաղթանակը կերտողը այ էն տղանա, էն սպան ու զինվորականը, էն ազգի նվիրյալ զավակը, էն հերոս որդին, հայրը, ամուսինը, եղբայրը, ընկերը…Հույս եք մեզ ուղարկում սահմանից հավատացնելով, որ հետ եք գալու ու գալու եք հաղթանակած: Ճակատում թեժ մարտերի հետ ավելի է ծանրանում մեր` թիկունքում Ձեզ համար աղոթող ու մեր սերն ու ջերմությունը Ձեզ ուղարկող Հայուհիներիս իրավիճակը: Տղե´րք Դուք արդեն Հերոս եք: Մենք ուզում ենք հպարտորեն գրկել Ձեզ ու ասել, որ շնորհակալ ենք մեր հաղթանակի, մեր խաղաղ երկնքի ու մեր լուսավոր ապագան ապահովելու համար: Մի´ Հերոսացեք, մեր Տղաները, մեր Լուսավորներն արդեն Հերոսացել են: Մի´ ավելացրեք մեր ցավը: Դուք կաք ու պիտի մնաք մերօրյա կենդանի Հերոսներ: Մենք թիկունքում ունենք Ձեր կարիգը և մենք Ձեզ ենք սպասում: Խոնարհվում եմ Ձեր առաջ իմ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐ:
Միակ դեպքն է, որ ափսոսում եմ, որ աղջիկ եմ ծնվել, որ Ձեր կողքին, Ձեր փոխարեն լինել չեմ կարող ու իմ միակ գործն աղոթելն ու սպասելն է դարձել: Տղե´րք մի ողջ ազգ է Ձեզ սպասում, Ձեր սխրանքները անվերջ կարելի նշել, զոհվել չկա Տղերք ջան: Եկեք, որ մենք ու Դուք Ձեր կերտած խաղաղ հայրենիքում մի 5-10 տարի հետո մեր երեխաներին պատմենք Ձեր հերոսության, Ձեր հաղթանակի մասին, որ սերմանենք մեր որդիներին Ձեր հայրենասիրությամբ, որ ասենք, որ Ձեր հայրերը, ձեր պապիկները, հորեղբայրներն ու մորեղբայրները կռվել ու մեզ են բերել այսօրվա խաղաղ հայրենիքն ու հանգիստ քունը: Սիրում ենք Ձեզ, սպասում ենք, աղոթում ու ուժ ենք ուղարկում Ձեզ: Թիկունքից Սահման մի մեծ աշխարհ է, մի անսահման սեր ու մի ամբողջ կյանք: Եկեք, որ մեր ապագան պլանավորենք, որ սովորենք ու շենացնենք մեր հայրենիքը, որ գրկենք Ձեզ ու զգանք հերոսական հպարտություն, որ զգանք, որ ունենք Ձեզ, որ մերն եք, ու ի վերջո եկեք որ ապրեք մեր Հերոսների չապրածի փոխարեն: Ու գիտեք, հա Դուք պիտի գաք, որ “պատասխան տաք” մեր այս աստիճան անհանգստության, մեր հպարտ արցունքների ու մեր մտովի Ձեզ գրկելը ցանականալու, բայց անդադար սպասելու համար: Մեր սպասումն էլ մի օր Ձեր գալով պիտի լցնեք: Հպարտ ենք, որ Ձեզ ունենք, Ձեր սեր հայացքները, ձեր լուսավոր ժպիտներն ու պինդ գրկախառնությունները: Հաղթելու ենք, հաղթում ենք ու պիտի հաղթենք Ձեզ ի վերջո ամուր գրկելով ու ձեր սերը զգալով: Եկե´ք Տղերքս:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ