
Մենք տարբեր էինք
Դու երկնքի կապույտը սիրեցիր, իսկ ես` ծովի,
Դու լեռների սպիտակը սիրեցիր, իսկ ես` երկնքի,
Դու փոթորկից հետո ձնաբուք սիրեցիր, ես` ալեկոծություն:
Դու լեռների ծանրությունը սիրեցիր, իսկ ես ջրի թեթևությունը:
Դու սևի վրա սպիտակը սիրեցիր, իսկ ես` սևը սպիտակի վրա:
Դու բառերը սիրեցիր, իսկ ես դրանք տանել չկարողացա:
Դու կանաչը սիրեցիր իմ աչքերի, ես աչքերումս կանաչ չգտա:
Ի՞նչ սիրեցինք մենք ես էլ չհասկացա,
Ի՞նչ ունեցանք մենք ու ինչի՞ հասանք,
Ինչ էլ սիրեցինք մենք ցավ ապրեցինք,
Ես ինձ ունեցա, դու ինձ կորցրիր…
Աղբյուրը` facebook.com
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0