Լուիզա Աբգարյան – «Երևի տաք էր կամ ես էի շտապում»

Երևի տաք էր կամ ես էի շտապում,
Ներսս էր բաց կամ սիրտս էր կոտրած,
Երևի մատներս էր սառը կամ գլուխս էր լիքը
Երևի ժամանակից առաջ էի անցնել
Կամ ժամանակն էր ինձ հետևում թողել:
Երևի ցուրտ էր կամ ես էի մենակ,
Օդն էր սառը կամ դուռն էր կիսաբաց,
Երևի փողոցում մարդ չգտա կամ չգտա, որովհետև չէի փնտրում:
Երևի ամեն ինչ պակասել էր կամ էլ շատ էր թվում,
Արևի լույսն էր շատ կամ ընդհանրապես չէր ընկնում,
Երևի օդն էր ուրիշ կամ ես էի շնչում,
Երևի դու կայիր…
Երևի սիրում էիր,
Բայց դառն էր թվում,
Երևի գրկում էի
Ու լիքն էր թվում,
Երևի թվում էի,
Բայց դու չէիր հաշվում:
Ես գիտեմ,
Որ կորցրածը չեն գտնում,
Բայց գտնում են փնտրածը:
Փնտրածը քաղցր է լինում
Սուրճը` դառը:
Երկինքը պարզ է լինում
Հայացքս` սառը:
Աղբյուր` facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ