Լուիզա Աբգարյան – «Կարոտներ կան, որ կլցնեն ամեն մի հեռավորություն»

Կարոտներ կան, որ կլցնեն ամեն մի հեռավորություն: Ու հեռավորություններ կան, որ կծնկեն ժամանակի առաջ:

Ասելիքներ կան, որ կմրմնջանք մթության մեջ: Արցունքներ կգան, որ կսրբվեն հոսելուց առաջ: Ձեռքեր կան, որ կթուլանան անունդ լսելիս ու կարոտներ կան, որ կմնան ծնկած` ճանապարհին:
Օրեր կգան, որ կապրենք առանց շնչելու: Ժամեր կգան, որ կսպառենք օրերով:
Ապրածիդ մեջ կփնտրես մեկին ու գտածդ կլինի ճիշտևճիշտ փնտրածիդ հակառակը:
Եվ այդպես միշտ աշունը կհաջորդի ձմռանը, ինչպես և քեզ, որ հաջորդվում ես մերկությամբ ու սառնությամբ:
Օրեր կգան, որ կմաքրեն ներսիդ փոշին, օրեր կգան` կմաքրեն քեզ:
Լռություններ կգան, որ կլսես մթության մեջ հիվանդագին: Լռություններ կգան, որ կլսվեն հիվանդագին:
Գգվանքներ կան` կապրես հավերժ փակ աչքերով: Համբույներ կան, որ կզգացվի առանց դիպչել:
Կարոտներ կան, որոնք կապրես դու սրտնեղած ու կսպանի հոգուդ միջի սերը սպառած:

Աղբյուր՝ facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ