Լյուդվիգ անունով ոզնին

Կան ֆիլմեր,որոնք դիտելուց հետո սկսում ես վերաիմաստավորել շրջապատումդ տեղի ունեցող փոփոխությունները,մարդկանց:Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը դասվում է այդ ֆիլմերի շարքին:Ֆիլմը իրապես շատ գեղեցիկ է,ինչպես ասվում է համանուն երգում՝ հեքիաթը այսօր արդեն հինը չէ,անխելք մարդու վերջն էլ հեչ իմը չէ:

Եթե դիտել եք այդ ֆիլմը,ապա կհասկանանք,թե ինչու եմ վերաիմաստավորում Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթը:Ֆիլմը մարդու,նրա կատարած ընտրության մասին է:

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։Ճանապարհին նրան հանդիպում են սոված գայլը,հարուստ աղջիկը,չոր ծառը,խնդրանքներ են հղում Աստծուն՝ աղքատի միջոցով:Աղքատը այդպես էլ անում է:Աղքատը խնդրում է Աստծուն,որ. <<ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են>>։Աղքատը Աստծուն պատմում է մնացածների խնդիրների մասին:Նա վերադարձի ճանապարհին կարծես իր բախտի կողքով է անցնում.հրաժարվում է ծառի տակի ոսկուց,աղջկա հետ ամուսնանալուց: Աղքատը գայլին հաղորդում է Աստծու խոսքերը,թե պիտի գտնես անխելք մարդու և ուտես,իսկ գայլը՝ անսկզբունք գիշատիչը,ուտում է դժբախտ մարդուն:Ըստ գայլի նա ճիշտ է հասկացել Աստծու խոսքը:

Այս հեքիաթը այժմ վերաիմաստավորված է,քանի որ կան մարդիկ,որոնք միգուցե հարստության կողքով անցնում են ոչ թե անխելքության,այլ բարության պատճառով:Մեր կատարած ամեն վատ քայլ մենք շատ շուտ մոռանում ենք և շարունակում ենք նայել մարդկանց աչքերի մեջ:Իրականում կան բարի և կարգին մարդիկ,սակայն չենք նկատում նրանց,նրանց երջանկություն ենք ցանկանում,իսկ անարժաններին գնահատելով շատ ցածր՝ընդունում ենք որպես հարմար տարբերակ,նրանց և մեզ դասելով նույն հարթության վրա:Անհասանելին միշտ գովեստի է արժանանում,բայց երբեք չի գնահատվում:Երբեք հույսը մի դրեք ուրիշի վրա,մի նմանվեք անխելք մարդուն,բայց նաև մի եղեք գայլի նման:Իրապես,աշխարհը բաղկացած է երկու տեսակ մարդկանցից՝ գիշատիչներից և զոհերից:Աշխատեք զոհ չդառնալ, բայց ոչ ամեն ինչ վաճառելու գնով,որովհետև եթե մի բան վաճառում ես,և կապ չունի թե դա ինչ է,այն դադարում է քոնը լինելուց:Թող բոլորիս կյանքում ընտրությունը լինի լավի և լավի միջև:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ