Տաթև Մովսիսյան – «Լռությանդ ձայնը»

Հիմա կանգնած ես
Դու հայելու դիմաց
Ու նայում ես քեզ,
Նայում ես՝ ասես անծանոթ մեկին,
Ում հանդիպել ես շատ պատահական,
Բայց ով հոգուդ մեջ իր հետքն է թողել,
Ով ուզում է, որ միշտ ժպտաս իրեն,
Ժպտաս ու լռես,
Ու լուռ ժպիտով աչքերին նայես։
Այն աչքերին, որոնցով նա խոսել է ուզում,
Իր հոգու ճիչը պատմել է ուզում։
Իսկ դու երբևէ լսե՞լ ես նրան,
Փորձե՞լ ես մի պահ ուշադիր լինել,
Գիտե՞ս ինչքան է տխրել, արտասվել
Ջուտ նրա համար,
Որ դու ունակ չես լսել քո հոգուն,
Ունկնդիր լինել սրտիդ զարկերին,
Որ դու վախկոտ.
Դու վախենում ես այդ լռությունից,
Դու վախենում ես
Ինքդ քեզ հետ մենակ մնալու անսովորությունից։
Այդ հայելու մեջ դու կրկնվում ես,
Բայց այն մյուս կողմում
Քո «ես-ն» է, դու չես։
Այն ես-ը, որն ապրել է ուզում,
Մաքուր ու սիրուն սիրել է ուզում,
Կյանքով արբենալ
Ու գեղեցիկը տեսնել է ուզում։
Այն ես-ը, որը շնչել է ուզում,
Ամեն կեղծիքից փախչել է ուզում,
Մի քիչ խենթանալ,
Մի քիչ մանկան պես խաղալ է ուզում։
Իսկ դու կապել ես ոտքերը նրա
Ու նստեցրել խավար անկյունում,
Որտեղ միայն գարշանք է տիրում,
Միայն չարություն, նախանձ է ապրում։
Արձակի՛ր այդ պիրկ պարանը ոտքի,
Թևե՛ր տուր նրան,
Թող գնա, ճախրի,
Թող քեզ համար ժպիտներ բեր
, Սեր, ուրախություն, գույներ նվիրի։
Արձակի՛ր, այն միշտ կողքիդ կմնա
Ու խղճիդ առաջ քեզ չի ուրանա։
Լսի՛ր ես- իդ լռության ձայնը.
Այն քեզ հետ անկեղծ խոսել է ուզում,
Քեզ քո մասին պատմել է ուզում։