
Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ: Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով:
Լրագրողի իրավունքներ
- Տեղեկատվության ազատ ստացում, օգտագործում, տարածում և պահպանում,
- այցելություն պետական, կառավարական հաստատություններ, տեղական և շրջանային ինքնակառավարման մարմիններ, ընդունելություն դրանց պատասխանատուների կողմից,
- բացահայտ կերպով ձայնագրություններ անելու իրավունք, այդ թվում և` օգտագործելով ցանկացած տեխնիկական միջոց, բացառությամբ` օրենքով արգելված դեպքերի,
- ազատ մուտք դեպի վիճակագրական տվյալներ, արխիվներ, գրադարանային և թանգարանային ֆոնդեր, բացառությամբ` հատուկ արժեք ներկայացնող նյութերի, որոնց օգտագործումը կարգավորվում է օրենքով,
- առավելություն` տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելիս,
- պաշտոնական փաստաթղթերին հարցում անելիս` անվճար տեղեկատվություն ստանալու իրավունք,
- լրագրողի վկայական ներկայացնելու դեպքում տարերային աղետների գոտում, վթարների վայրում, մասսայական անկարգություններին, ցույցերին ու միտինգներին, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրերում գտնվելու իրավունք,
- մասնագետներին դիմելու իրավունք` տեղեկատվությունն ստուգելու համար,
- իր կողմից պատրաստված նյութերն ու հաղորդագրությունները սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ անանուն տարածելու իրավունք,
- նյութի տակ ստորագրելուց հրաժարվելու իրավունք, եթե դրա բովանդակությունը խմբագրական փոփոխություններից հետո հակասում է հեղինակի համոզմունքներին,
- տեղեկատվության հեղինակին ու աղբյուրին չբացահայտելու իրավունք, բացառությամբ, երբ այդ գաղտնիքը բացահայտելը պահանջվում է դատարանով:
Լրագրողի պարտականություններ
- Հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն,
- բավարարել այն մարդկանց խնդրանքը հեղինակության ու անձի բացահայտման վերաբերյալ, ովքեր տեղեկատվություն են տրամադրում,
- հրաժարվել խմբագրի կամ գլխավոր խմբագրի հանձնարարությունից, եթե այն անհնար է իրականացնել առանց օրենսդրության խախտման,
- ներկայացնել խմբագրության վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է նրա աշխատակցելը տվյալ լրատվամիջոցին,
- հրաժարվել կոմերցիոն նպատակներով նյութերի տարածումից, որոնք պարունակում են ապրանքի կամ ծառայության գովազդ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0