Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Պարույր Սեվակին

  • Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Բոլոր խնդիրները դինամիկ կերպով արագ արձագանք և լուծում են ստանում / Լիլիթ Թարջիմանյան

Բոլոր խնդիրները դինամիկ կերպով արագ արձագանք և լուծում են ստանում / Լիլիթ Թարջիմանյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
04/18/2020
2024
0
Share:

Այս անգամ զրուցակիցս ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Լիլիթ Թարջիմանյանն է։

1.Եկեք սկսենք մասնագիտության ընտրության հարցով։ Ինչու՞ հենց փաստաբանի մասնագիտությունը։

Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է եղել մարդկանց օգնելու, նրանց խախտված իրավունքները վերականգնելու և այդ ճանապարհով արդարության հասնելու ցանկությամբ:

2.Կպատմե՞ք,թե ի՞նչ դժվարությունների եք հանդիպել մասնագետ դառնալու ճանապարհին։

Օօ՜օ, սկսեմ ԲՈՒՀ-ից… Այդ պահից իհարկե բավականին ժամանակ է անցել: Չեմ թաքցնի, որ շատ դժվար է եղել միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես հարմարվել բարձրագույն ուսումնական հաստատության կրթական պրոցեսին և միջավայրին: Նշեմ, որ ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Շատ-շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ ուսանողական տարիներիս հետ կապված՝ համեմված ուսման պրոցեսի դժվարություններով: Փաստաբանի մասնագիտությամբ սկսել եմ զբաղվել ավելի հասուն տարիքում:

3. Կհիշե՞ք՝ ինչպիսի հույզեր ունեիք, երբ առաջին անգամ մտաք դատարան որպես փաստաբան։

Գիտեք, երբ առիթ է լինում շփվելու ծանոթ դատավորների հետ, ովքեր կիսվում են փաստաբանների հետ աշխատելու իրենց փորձով, բոլորն էլ նշում են, որ հենց առաջին իսկ պահից իրենց հասկանալի է դառնում փաստաբանի՝ առաջին անգամ դատարանում հանդես գալը: Մի տեսակ շա՜տ անսովոր վիճակում էի, ինձ համար շատ պատասխանատու պահ էր առաջին անգամ դատական նիստի մասնակցելը։ Հիշում եմ՝ օրեր շարունակ պատրաստվում էի այդ մասնակցության համար։

4.Լիլի՛թ, Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք,որ հանրային պաշտպանին դիմում են բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

Այո, քանի որ ըստ էության փաստաբանին կամ հանրային պաշտպանին դիմելու անհրաժեշտությունը հիմնականում առաջանում է դատական կարգով իրավունքների իրացման փուլում, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցները սպառելուց հետո:

5.Հրազդանում կատարել եք անվճար խորհրդատվություն տարեցների հետ։ Որո՞նք էին հիմնական խնդիրները, որով Ձեզ դիմում էին տարեցները։

Տարեցները հիմնականում դիմում են սոցիալական հարցերի հետ կապված ուղորդման խնդիրներով: Եվ ինչու ոչ, ունեն բավականին շատ խնդիրներ կապված իրենց իրավունքների խախտման հետ:

6.Դուք հաճախ եք անցկացնում անվճար խորհրդատվություն։ Մի փոքր կխոսե՞ք այդ մասին։

Այո, ինչպես նշվեց, հանդիսանում եմ հանրային պաշտպան և հետևաբար օրենքով նախատեսված խմբին մշտապես տրամադրում եմ խորհրդատվություն, ինչպես նաև Հրազդան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների հետ մշտապես կազմակերպում և իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ: Հավատացեք, կարիքը շատ կա, դիմողները բազմաթիվ են:

7.Այս օրերին ևս հանդես եք գալիս հասարակական գործունեությամբ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում ունեք Ձեր լուման։ Մի փոքր էլ խոսենք այս թեմայի շուրջ։

Նախ նշեմ, որ Կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված Հրազդան քաղաքում ձևավորվեց արագ արձագանքման թիմ՝ կազմված մասնագետներից և գործող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Թիմի ներսում իրականացրեցինք աշխատանքների համակարգում՝ կապված խոցելի խմբին պարենային ապրանքների մատակարարման, ինչպես նաև՝ մասնագիտական խորհրդատվության տրամադրման հետ: Եվ հատկապես շատ կարևորվեց Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության կողմից ընդունված սոցիալական և տնտեսական ծրագրերի վերաբերյալ խորհրդատվությունը, քանի որ որոշումներն ընդունվում են շատ արագ, առկա են անհստակություններ, բացեր և ինչու չէ նաև տեխնիկական խնդիրներ: Եվ այս փուլում քաղաքացիները մասնագիտական աջակցության լուրջ կարիք ունեն: Պարզապես պետք է նշեմ, որ բոլոր խնդիրները դինամիկ կերպով արագ արձագանք և լուծում են ստանում:

8.Եթե ոչ փաստաբան, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

Չկա այն երկրորդ մասնագիտություն, որը կկատարեի այսքան մեծ նվիրվածությամբ և սիրով, փաստաբանի մասնագիտական գործունեությունը բխում է իմ էությունից՝ լուծել խնդիրը և հասնել հաղթանակի, ինձ ճանաչողները կփաստեն դա:

9.Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք ապագա փաստաբաններին։

Բոլոր ապագա գործընկերներիս խորհուրդ կտամ այս ոչ այնքան հարթ մասնագիտական ճանապարհն ընտրելիս դժվարություններն ընդունեն որպես մարտահրավերներ, կարևորեն մասնագիտական գիտելիքների մշտապես ձեռքբերումը և փաստաբանի աշխատանքին վերաբերվեն վարակիչ սիրով՝ այն համարելով մարդկանց օգնելու առաքելություն:

Նախորդ հոդվածը

Ինչպես լուծել խնդիրները | Մի ...

Հաջորդ հոդվածը

Գագիկ Ծատինյան – «Հերիք է չարախոսեք ՀՀ ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    «Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի ամեն տեղ փնտրել բարին ու դրականը».Արմեն Նիազյան | Հարցազրույց

    02/06/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Հարցազրույց ճանաչված գրող Դավիթ Սամվելյանի հետ

    12/22/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Հարցազրույց

    «Իմ ամենամեծ հոբբին ապրելն է». Դավիթ Սամվելյան| Հարցազրույց

    01/25/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Հարցազրույց

    Բիզնես արհեստանոցում Լևոն Ստեփանյանն է

    06/06/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Նկարչությունն ինձ համար մի աշխարհ է, որտեղ ապրում եմ և ստեղծագործում / Մելինե Մաթևոսյան

    06/15/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Խտրականության հիմքը տգիտությունն է / Մամիկոն Հովսեփյան

    06/06/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • Հետաքրքիր

    TOEFL-Ը ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

  • ԳիտականԿրթականՀետաքրքիր

    Լավագույն մոտիվացիան

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

Լրահոս

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone