
Աշուն է.
Թախծել է հոգիս։
Մռայլապատվել եմ,
Բայց և միաժամանակ
Երջանկացել եմ։
Մի՛ աշուն ու մի՛ սեր է
Ինձ հյուր եկել։
Աշուն է.
Տերևները գրքի էջերում մեռան,մեղքն էլ բարդվեց աշնան վրա։
Արի կորչենք սիրո այս եղանակի մեջ,
Ու թող աշնան թախիծը բույն չդնի մեր հոգիներում,
Թող աշնան նման վառ գույներով ներկվի մեր ապագան։
Աշուն է.
Տերևները հոգնել են կախված մնալուց,
Իսկ ես հոգնել եմ թափված տերևները ստուգելուց
Ու քո հասցեն փնտրելուց,
Որը ավա՜ղ այդպես էլ չեմ գտնում։
Գուցե՞ գտնեմ մի օր,կամ մյուս տարի,երևի մյուս տերևաթափին…
Ինչևէ կգտնեմ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0