Լիլիթ Մկրտչյան – «Մենք պիտի գծենք մեր ճանապարհը դեպի երջանկություն»

Մենք պիտի գծենք մեր ճանապարհը, մենք պիտի ընդգծենք այն այնպես,որ ոչ ոք չկարողանա ջնջել այն։ Մենք պիտի գծենք մեր ճանապարհը դեպի երազանք, դեպի գեղեցիկ աստղեր,ու հասկանանք թե ու՞մ երկնքում ենք մենք աստղ, ու՞մ երկնքում ենք միակը… Մենք պիտի գծենք մեր ճանապարհը դեպի երջանկություն,մենք պիտի գտնենք մեր երջանության արահետը և այն այլևս բաց չթողնենք,որովհետև բաց թողնելու դեպքում այն այլևս մերը չի լինի։ Երջանկություն գտնելը շատ դժվար է, իսկ կորցնելը վայրկյանների խնդիր, մենք գտնում ենք դժվարությամբ, կորցնում հեշտությամբ, իսկ հետո հասկանում կորցրածի արժեքը,բայց ավա՜ղ ուշ է լինում։ Եկեք փոխվենք ու փոխենք ամեն բան, բայց դժվարությանբ ինչ-որ բան գտնելու ավանդույթը նույնը թողնենք, չփոխենք, որ հասկանանք դժվարությամբ գտնելու արժեքը,որ գիտակցենք գտնելու ու կորցնելու տարբերությունը։ Եկեք փոխենք մեկ բան, կորցնելը լինի նույնքան դժվար, որքան գտնելն է, որովհետև մարդիկ կորցնում են, բաց են թողնում իրենց երջանկությունը առանց հասկանալու, որ այն այլևս իրենց հյուր չի գա, այդ գեղեցիկ օրերն իրենց կլքեն ու հավետ կմնան հիշողությունների գերի,այդ գեղեցիկ օրերն այլևս չեն լինի… Ամեն բան կմնա անցյալում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ