
Գիտե՞ս որ խենթանում եմ երիցուկների համար։
-Գիտեմ։
-Այդ դեպքում ինչի՞ ես ինձ միշտ վարդեր նվիրում։
-Ուզում եմ շքեղ ծաղիկներ նվիրել, երիցուկներն այնքա՜ն հասարակ են ախր։
-Չասես,էլ երբեք չասես նման բան նրանք հասարակ չեն նրանք պարզ են ու գեղեցիկ,նրանք հաճելի են, տարբերվում են բոլորից իրենց պարզությամբ միթե՞ դա հոյակապ չէ՞։
-Իսկ ինչի՞ ես նմանեցնում նրանց։
-Դե ինձ թվում է բոլոր երիցուկներն էլ փոքրիկ արևներ են, որ ջերմացնում են մարդկանց, շոյում նրանց, հպվում ձեռքին։ Արև են, որ անդադար նայում են դեպի երկինք ու դեպի պայծառ արև։
-Հոյակապ է, արդեն միշտ քեզ երիցուկներ կնվիրեմ։
-Ոչ,ինձ շարունակիր վարդեր կամ այլ ծաղիկներ նվիրել,միայն ոչ երիցուկներ։
-Գժվեցի՞ր նոր ասում էիր թե ինչքա՜ն ես սիրում երիցուկներ։
-Հա, խենթանում եմ նրանց համար,բայց չեմ ուզում,որ նրանց ինձ նվիրես ու զրկես կյանքից,զրկես ապրելու ու կյանքը վայելելու հնարավորությունից,չեմ ուզում նրանց հողից կտրես ու բերես ինձ նվիրես, որ երջանկանամ իսկ ես ափսոսանքով նայեմ կյանքից քիչ-քիչ հեռացող ու վերջին վայրկյանները վայելող երիցուկներին… Եթե սիրում ես մեկին, ուրեմն նրա երջանկությունը քեզ համար պետք է առաջնային լինի, թեկուզ և քեզնից հեռու։ Այդպես իմ ու երիցուկների յուրահատուկ սերն է, որ երբեք ոչ ոք չի հասկանա, թող իրենք ինձնից հեռու լինեն ու վայելեն կյանքը…
-Քեզ խոստացել էի, որ միասին կգնանք երիցուկների դաշտ, արի հիմա գնանք, կարծում եմ սրանից լավ առիթ չի լինի, շատ ոգևորված ես։
-Գնանք սիրելի՜ս ես շա՜տ անհամբեր եմ։ Տեղ հասանք. Իսկ ես ինձ խենթ աղջկա նման պահեցի ու միանգամից նետվեցի երիցուկների գիրկը։ Ու ինքս ինձ շշնջում եմ.
-Կարծես հեքիաթում լինեմ, ով հայտնվել է երիցուկների դաշտում ու ինքն իրեն մի երիցուկ է զգում, խենթի նման ինքս ինձ Երիցուկ կոչեցի իսկ դաշտն այդ Երիցուկաստան։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0