
Տիկնիկը <3
Նրա մեջ իմ ողջ մանկությունը կա,
Նրա մեջ լիքն են երազանքներն իմ,
Նա` իմ առաջին սիրո լուռ վկան
Ու իմ մանկության լուռ ընկերուհին:
Սակայն վաղուց լքված է այնտեղ`
Հեռու սենյակում, մթի, փոշու մեջ.
Իմ տիկնիկն այնտեղ տխուր նստել է`
Որպես մանկություն, որ չի մահացել:
Խաղերով անթիվ, կերպարներով վառ
Տիկնիկիս մարմնում հոգի դրեցի,
Հետո ես ինքս լքեցի նրան
Ինչպես լքեցի երազանքներս հին:
Ու ես անտիկնիկ մնացի կյանքում
Ու ես չունեցա ոչ մի լուռ վկա
Որը կժպտար ցանկացած դեպքում
Ու սրտիս հավերժ հարազատ մնար:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0