Ընկերական կապը ավելի ուժեղ է դարձնում փոխադարձ վստահությունը / Լիլիթ Նիկոյան

– Ողջույն, ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը: Ովքե՞ր են Ձեր ընկերները և ի՞նչ սկզբունքով եք նրանց ընտրում:

– Ընկերությունն ինձ համար առավել է ամեն բանից, երբ կողքիդ ունես ազնիվ ու սրտացավ մարդիկ, որոնք երբեք մենակ չեն թողնում քեզ թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին։ Շատ կարևոր է ազնվությունը, ինչը պարտադիր է ընկերության մեջ։

– Ի՞նչ սկզբունքների տեր մարդկանց հետ եք ընկերություն անում: Եվ ըստ Ձեզ ի՞նչն է ավելի ուժեղ դարձնում ընկերական կապը:

– Ընկերական կապը ավել ուժեղ է դարձնում փոխադարձ վստահությունը ու միմյանց օգնելու պատրաստակամությունը, երբ գիտես, որ ամեն պահի քեզ օգության ձեռք մեկնող կա։

Իսկ սկզբունքները՝ ազնիվ, բարի, խելացի, կիրթ մարդկանց հետ եմ ընկերություն անում։ Չէ՞ որ չար, նախանձ և անշնորհակալ մարդու հետ ընկերություն անելը մի փոքր խելքին մոտ չէ։

– Ի՞նչ կարգախոսով եք շարժվում կյանքում: Ու ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագայի վերաբերյալ:

– Ես միշտ փորձում եմ ամեն բան հասցնել ու կարծես ժամանակը ինձ չի բավականացնում: Բացի իմ հոգսերը հոգալուց ես ամեն բան անում եմ ընտանիքիս և մտերիմներիս համար։ Սպասելով, թե ե՞րբ պետք է լույսը բացվի, որպեսզի առավոտյան տվյալ հարցը լուծեմ։

Ինչ վերաբերվում է ապագային հուսանք, որ ամեն բան լավ կլինի։

– Ի՞նչ կոչ ունեք հասարակությանը:

– Մի փոքր բարի և հոգատար լինեն,  ինչը բացակայում է մեծամասմության մեջ:  Մարդիկ կարծես քարացել են, կցանկանամ, որ ներող և զիջող լինեն։ Եվ որպես վերջաբան կնշեմ, որ իմ ընկերներին շատ եմ սիրում և կապ չունի թե նրանք ինչ տարիքի ու բնագավառի մարդիկ են:

Շնորհակալ եմ Աստծուն, որ նրանք կան իմ կյանքում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ