Հասկացի՛ր դու վերջապես քո ամեն մի նախադասության, քո ամեն մի խոսքի արժեքը։ Կան մարդիկ,  ովքեր արժանի չեն քո խորհուրդներին։ Մի՛ տուր խորհուրդ,  մի՛ օգնիր, որովհետև այդ ամենը չի գնահատվելու… Գնահատի՛ր այն, ինչ ունես այսօր,  ոչ  թե գնահատիր ունեցածդ այն ժամանակ, երբ չես ունենա ոչինչ, այլ միայն հուշեր անցյալից… Հասկացի՛ր դու վերջապես, որ կյանքը տրվում է միայն մեկ անգամ և որ տրվում է երջանիկ լինելու, սիրելու ու սիրվելու համար, և ոչ թե միմյանց քարկոծելու և անեծքներ շռայլելու համար։ Մարդիկ բոլորն էլ մարդ են՝ հավասար իրավունքներով։ Մի՛ թույլ տուր, որ քեզ վիրավորեն, նվաստացնեն, արհամարհեն, իսկ պետք եղած դեպքում՝ անխնա գեղեցիկ խոսքեր շռայլեն, հոգատար լինեն քո հանդեպ, սիրեն քեզ միայն նրա համար, որ այդ պահին նրանք ունեն քո կարիքը։  Հասկացի՛ր դու վերջապես, որ կյանքը խաղ չէ, և չես կարող խաղալ կամ չխաղալ, այստեղ չկա ընտրելու հնարավորություն, իսկ եթե կա, ապա միայն թույլ մարդկանց համար, ովքեր հոգնել են կյանքից։ Գնահատի՛ր ամեն վայրկյանդ,որովհետև օրը կգա ու դու կզղջաս, որ քո թանկ վայրկյանները վատնել ես այն մարդկանց վրա, ովքեր արժանի չէին… Մի վստահի՛ր քո կյանքը ոչ ոքի։Նրանք ուղղակի քո կյանքը կվերածեն քաոսի , իսկ կյանքիդ երջանկության թելը կկորցնեն լաբիրինթոսում, որից երջանկություն գտնելը կթվա հեշտ, հետո կդառնա դժվար, իսկ հետագայում անհնար… Հասկացի՛ր դու վերջապես, որ այն մարդը,  ով ազնիվ է քեզ հետ, ով սիրում է քեզ ու քո ներաշխարհը, կներես,  դո՛ւ ես, միայն դու…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ