
Մարդ ենք…
Լսել եմ ,թե ստեղծված ենք մարդավարի ապրելու համար,
Բայց մարդավարի ոչինչ անել չգիտենք…
Մարդավարի չենք սիրում,
Սիրում ենք ավելի շատ ինչպես աղվեսները,
Կորցնում ենք սեր ու օրեր հետո գտնում ուրիշին…
Գայլերը մեզնից մարդավարի են սիրելու հարցում…
Մարդավարի չենք սգում,
Մեռելատանը շատերը ժպտում են…
Ու բամբասում են աղոթքի եկած մարդկանց հետևից,
Անիծում իրար կից եկեղեցուն…
Մարդավարի…
Մարդավարի ապրել չենք կարող,
Որովհետև մենք՝մարդ չենք,
Մարդը կոչում է,իսկ մենք ֆիգուռներ,
Որոնք երբևէ մարդու կոչմանը չեն արժանացել ,
Ու ամոթանքով չապրելու համար,
Մենք ինքներս մեզ մարդ ենք անվանել…
Մարդավարի չէ ինքդ քեզ համար կոչում ստեղծելը…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0