Լիլիթ Հակոբյան – «Գայանեի հիշատակին»

Անկեղծություն…
Շիտակ խոսքեր, որ ասվում են ու չեն սպասում պատասխանի…
Ու երբեմնի վստահություն,
Ու մե՜ծ հավատ կյանքի հանդեպ…
Ու՞ր մնացին այն խոսքերը,
Որ դեռ երեկ կառուցում էին քո ապագան
Այնքան գունեղ ու լուսավոր,
Ու՞ր մնացին խոստումները,
Որ դեռ երեկ դարձնում էին քեզ
Տիրուհին այն ապագայի,
Որն ի կատար պիտի ածեր
Երազանքը քո վաղեմի…
Ու՞ր մնացին ապրումները,
Ու՞ր մնացին սպասումնեչը այն մեծ սիրո,
Որ պիտ դարձներ քեզ թագուհին թագավորի,
Հզոր զենք տար թրթիռներին քո մեծ սրտի…
Ու՞ր են հիմա ժպիտները,
Որ սփոփում էի տխրությունդ…
Ու ոչնչից չերկնչող , վեր սլացող քո վեհ հոգին,
Որ ապրում է առանց մարմին,
Ու ջերմացնում իմ մերկ հոգին։
Եվ ու՞ր մնաց կյանքի հանդեպ մեծ հավատով լցված
Ու նույն կյանքը դեռ դույզն֊ինչ չհամտեսած`
Քո առինքնող ուրվականը…
Ու ի՞նչ մնաց.
Չասված խոսքեր,
Լացող աչքեր` քեզ կարոտած…
Դաժան հարված,
Ու, մարդկային սարդոստայնում գերեվարված,
Մի կյանք` չապրած…
Ու ի՞նչ մնաց,
Մի կտոր թուղթ` վրան գրված.
֊Սպասում եմ քեզ, հու‘յս իմ չապրած…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ