Լիլիթ Հակոբյան – «Անվերնագիր»

Եվ ակամա արտասվեցի,
Արձակեցի թնդանոթներն իմ խենթ սրտի
Ու այրեցի բոլոր վերքերն իմ անցյալի:
Եվ ակամա շշնջացի.
– Մնաք բարով իմ սպիացած հիշատակներ,
Մնաք բարով իմ բարեհույզ կարեկցանքներ,
Մնաք սիրով իմ հուզառատ սիրո թևեր, Մնաք հուսով իմ երազած ապագաներ…
Ես գնում եմ մի նոր աշխարհ,
Ես գնում եմ մի նոր գալիք,
Որն աշխարհին կտա բարիք
Ու չի ստեղծի այնքան կարիք,
Որ, թողնելով տուն ու տանիք,
Հայրը լքի իր ընտանիք…
Ես թողնում եմ նմուշ կյանքից,
Որ տվել է ինձ մեծ թախիծ
Ու վախենում հանգամանքից,
Որ չեմ գտնի լավն այս մեկից:
Ես մերժում եմ պարտությունը, Հրաժարվում պատմությունից,
Որ լոկ կադր էր
Իմ չստացված վաղվա ֆիլմից:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ