Լիլիթ Հակոբյան – «Անվերնագիր»

2010թ.

Ցորենի հասկից հատիկ մի ոսկե,
Կապույտ երկնքից արև մի լուսե,
Ու մութ խավարից լույս-կայծ մի հրե,
Ու մի մանկան ճիչ,
Որ քեզ ակամա հուզվել կստիպե,
Կերջանկացնե, ցավդ կցրե,
Արցունքը աչքիդ իր փամփլիկ թաթով
Մեղմիկ կմաքրե,
Ու կմեծանա,
Կխոսե բառեր ու կզարմանա,
Կուրախացնե քեզ ու… կհեռանա
– Էս ինչ աշխարհք է`
Մեկ այնքան մեծ ուրախություն կպարգևե,
Մեկ էլ` դառը վշտով քեզնից կտանե:
Էս ինչ աշխարհք է`
Մեկ քաղցր կյանք քեզ կհրամցնե,
Մեկ էլ դառնությամբ այն կհամեմե:
Ու չես հասկանա`
Որտեղից եկար և ուր ես գնում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ