Ոչինչ այնքան չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները / Լուսինե Ավանեսյան

Զրուցակիցս «Երազանքի հետքերով» ՀԿ-ի տնօրեն Լուսինե Ավանեսյանն է։

1.Ինչպե՞ս դարձաք «Երազանքի հետքերով» ՀԿ-ի տնօրեն։

Նախաձեռնության հեղինակը իմ որդին է, ով այժմ սովորում և ծառայում է ՌԴ ֊ի Տվեր քաղաքի Մարշալ Ժուկովի անվան Օդատիեզերական ակադեմիայում։ Հաշվի առնելով որդուս զբաղվածությունը և հեռավորությունը գործադիր տնօրենի պաշտոնը հանձնվել է ինձ։

2.Մի փոքր պատմեք ՀԿ-ի մասին։

Ուղղորդվեցինք մեծն գրողի խոսքերով. «Ոչինչ այնքան չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները։ Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի»։
Խմբի առաջին քայլերն արվեցին իմ որդու ‘ Գագիկի և նրա ընկերների միջոցով, ովքեր դեռ մանկուց որոշել էին համախմբվել և Բարի գործ կատարել երեխաների համար։ Մինչդեռ պետականորեն կազմակերպություն հաստատվելը իրականացվել է առաջին ծրագիրը։ 2018 օգոստոսի 25֊ին ԶՊՄԿ ֊ի աջակցությամբ մեր կամավորական խումբը այցելել է Կապան համայնքի 3 գյուղ և 21 երեխաներ ստացել են պայուսակներ, գրենական պիտույքներ։ Նույն ծրագիրը իրականացվել է Լոռու մարզում, որի ժամանակ անհրաժեշտ օգնություն են հատկացրել անապահով ընտանիքների երեխաներին։
26.10.2018թ «Երազանքի հետքերով» կրթական հասարակական կազմակերպությունը պետականորեն հաստատվեց։
2018թ նոյեմբերի 6 ֊ին կամորների կողմից կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվեց անապահով ընտանիքի երեխաների համար տաք հագուստ և ամանորյա նվերներ գնելու համար։
Նույն ծրագրի հետ մեկտեղ նույն գաղափարով մեկնարկ տրվեց « Թույլ տվեք ձեզ երազել» ամանորյա ծրագիրը։ Ծրագիրը հովանավորեցին որոշ բարերարներ և ՌԴ ֊ում գործող որոշ երիտասարդական խմբեր, որի ընթացքում 80 անապահով և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ ստացան ամանորյա նվերներ, տաք հագուստ և այն իրերը, որը նամակի միջոցով խնդրել էին Ձմեռ պապիկից։
«Երազանքի հետքերով» հասարակական կազմակերպությունը
շարունակեց գործունեությունը և միջնորդ հանդիսացավ մի շարք ծրագրերի իրականացման համար։
23.10.2019թ բարձր մակարդակով հյուրընկալեցինք «Հայի բռունցք» Հասարակական կազմակերպության անդամներին։ Կնքվեց համագործակցության պայմանագիր։ Սկիզբ դրվեց «Կապան ֊Հրազդան բարեկամության կամուրջ» խորագրով ծրագրի մեկնարկին, որի նպատակն է Կապան և Հրազդան քաղաքներում կազմակերպել մշակութային այցեր, նաև Կապանում հիմնել «Մարքմեդիա» կրթական կենտրոնի մասնաճյուղ, որը կամրապնդի կապը երկու հասարակական կազմակերպությունների միջև։
Մեր կազմակերպությունը նաև միջնորդ է հանդիսանում առողջական խնդիր ունեցող երեխաներին օգնելու գործում ՀՀ֊ում և ՀՀ սահմաններից դուրս։

3.Ո՞րն է «Երազանքի հետքերով» ՀԿ-ի գլխավոր ձեռքբերումը։

Վստահության ձեռքերում բարերարների, համագործակցող թիմերի և ամենագլխավորը մեր
բարի գործը գնահատող ժողովրդի կողմից։

4Ի՞նչ խոչընդոտներ են եղել ճանապարհին։ Ինչպե՞ս եք հաղթահարել։

Ամանորյա ծրագիրը իրականացնելու ժամանակ վստահության խնդիր էր առաջացել ՌԴ Տվեր քաղաքում գործող «ՎԵՄ» երիտասարդական խորհրդի կողմից մեզ ֆինանսական նվիրատվություն տալու հարցում։ Մեր կազմակերպությունը նպատակ ուներ ՀՀ ֊ում կազմակերպել ամանորյա նվերներ գնումները։ «ՎԵՄ» ֊ի նպատակն էր տեղում կազմակերպել գնումները և որդուս հետ ուղարկել Հայաստան։ Մենք հաղթահարելով այդ խոչընդոտը, համաձայնվեցինք, որ այդ մեծ ծավալով օգնությունը մեր իսկ Մոսկվա֊Երևան չվերթով տեղափոխենք Հայաստան և թափանցիկ գործելաոճով հասցնենք հասցեատերերին։ Գործելով խելամիտ և արդար վստահություն ձեռք բերեցինք հետագայի համար։

5.Նշեցիք, որ համագործակցում եք Մարքմեդիա կրթական կենտրոնի հետ, պատմեք նաև այս համագործակցության մասին։

Այդ գաղափարը «Հայի բռունցք» ՀԿ֊ի նախագահ Գարիկ Աղասյանինն էր։ Նա մեզ առաջարկեց Կապան քաղաքում հիմնել մասնաճյուղ, եռամսյա դասընթացներ, որի նպատակն է երիտասարդներին սովորեցնել մեդիագրագիտություն, մարքեթինգ, լրագրողություն։Նշեմ նաև, որ Գարիկ Աղասյանը Մարքմեդիա կրթական կենտրոնի հիմնադիրն է։

6.Ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար։

Ծրագիր 1.
«Կապան ֊Հրազդան բարեկամության կամուրջ» մշակութային բարեգործական համերգ, բարեգործական աճուրդ Կապան քաղաքում։
2.Ուսումնական տարվա նախաշեմին ՌԴ հայ համայնքի հովանավորությամբ կազմակերպել նվիրատվության հանգանակում 100 և ավելի երեխաների ապահովելու պայուսակներով և գրենական պիտույքներով։
3. Ունենք բարեգործական ճամբարի պատրաստի ծրագիր, որը կիրականացվի հովանավորների աջակցման դեպքում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ