Ճանաչիր ինձ – Լիլիթ Ալոյան

Ես Լիլիթ Ալոյանն եմ : Ծնվել եմ 2007 թ.- ին Դվին գյուղում: Սովորում եմ Դվինի Լ . Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում,գերազանցիկ եմ: Ստեղծագործելու ունակությունն ինձ մոտ նկատեցի 4-րդ դասարանում և որոշեցի շարունակել: Հորական պապիկս նույնպես գրող էր կարծում եմ նրանից եմ ժառանգել այդ շնորհը :
Ես ունեմ նախասիրություններ դրանք են` պարելը, երգելը, նկարելը, կարդալը, ասմունքելը, բանաստեղծություններ և տարբեր պատմություններ հորինելը: Եվ իհարկե , բացի այս ամենից ես մասնակցում եմ գյուղի զարգացման աշխատանքներին , որը կազմակերպում է ` «Գյուղի գույնը» երիտասարդական խումբը: Ես համարում եմ ինձ այս խմբի մի մասնիկը:
Ամեն կիրակի գնում եմ եկեղեցի , մասնակցում պատարագներին : Մեր սիրելի Սուրբ Հարություն եկեղեցին ունի «Հայորդի» երիտասարդական խումբը , որում կամ նաև ես : Ես շատ եմ սիրում իմ գյուղը և ուզում եմ , որ այն շատ-շատ զարգանա և հայտնի դառնա բոլորին: «Հայորդի» երիտասարդական խմբում շատ կարևոր է պատասխանատվության զգացումը, համերաշխությունն ու միասնականությունը հենց սա է մեզ դարձնում ուժեղ , որ մեր առջև դրված յուրաքանչյուր պարտականություն կատարում ենք լավ ձևով :
Ես մասնակցելով եկեղեցու կազմակերպած միջոցառումներին հասկացա , որ կարևորը ցանկությունն է , եթե ունենաս մի փոքր ցանկություն , այն գնալով կմեծանա և կտեսնես , որ մի քայլ անելով հասել ես բարձունքի: Կյանքում կան շատ դժվարություններ , որոնք կարելի է հաղթահարել միայն ցանկությամբ և ուժեղ կամքով:
Ստորև ներկայացնում եմ իմ ստեղծագործություններից.
Ինձ չես հավատում , 
Մի անկեղծ մարդու, 
Իմ խղճի ճամփան, 
Նորից ես հատում, 
Օտարի համար 
Ինձ ես նախատում, 
Թե նույնպես վարվեմ, 
Դու ինձ ներիր կրկին, 
Իմացիր սիրտս, 
Կպայթի ուժգին:
Իմ ուսուցիչ 
Սիրտս լցված քո սիրով , 
Կյանքս լեցուն քո լույսով , 
Մայր իմ երկրորդ ու բարի , 
Գեղեցիկ ու անթերի :

Հետևեք ինձ`  facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ