Ողջու՜յն, ես Լիլիան եմ քաղաք Հրազդանից։Ծնվել եմ 2002 թվականին և սովորում եմ 12֊րդ դասարանում։Շա՜տ շփվող եմ ու սիրում եմ մարդկանց մեջ նորություններ հայտնաբերել, նրանց ոգևորել։
Մանկուց հաճախել եմ պարի, սակայն արդեն 3 տարի է՝ դադարեցրել եմ հաճախումներս, որովհետև դրանք չէին ունենալու մասնագիտական ուղղվածություն։
Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, ամեն ինչ անսպասելի էր։Ասեմ, որ դեռ 5֊6֊րդ դասարաններից սիրել եմ շարադրություններ գրել, մտքերս արտահայտել(դա նկատել էին նաև ընտանիքիս անդամները)։Իսկ հետո ինձ գրավեցին կատարելագործման ձգտումները։
Առաջին բանաստեղծությունս գրել եմ 10֊րդ դասարանում, սակայն ստեղծագործություններս հիմնականում արձակ են ու անվերնագիր։
Հուսով եմ՝ հետագայում ձեր դատին կհանձնեմ բազմաթիվ ստեղծագործություններ, թեկուզև անվերնագիր:
Արձակիցս  հատված.
….Քայլում էի, ու ուղեղիս ծալքերում ակտիվ մտափոխանակությունը խանգարում էր ինձ զգալ,թե ինչպես վերջերս գնած, բայց արդեն հնամաշ կոշիկներիս վրա բացված ճեղքից ներս էր սողոսկում ցեխաջուրը ու աստիճանաբար թրջում ինձնից ձանձրացած նասկիներս։

Պահի տակ չհասկացա, թե ինչպես ոտքերս մեխանիկաբար ինձ քարշ բերեցին այս զարհուրելի փողոց։ Փողոց, որի ամեն մի մայթ, քար ու փոշի անգիր գիտի իմ պատմությունը։Ու ես արդեն շատ եմ հոգնել, չափազանց հոգնել եմ։Կարծես այդ քարերն ու պատերը սիրում են մե՜ծ ու հաճելի պարտավորությամբ ինձ հիշեցնել ցավալի հիշողություններս կամ այն տեղերը, որտեղ ոտքս սահել է, ես սայթաքել եմ…

Հետևեք  ինձ`

Ձեզ նույնպես կարող է դուր գալ