Լիխտենշտեյն՝ հիանալի երկիր բիզնեսի համար

Լիխտենշտեյնը պետություն է  Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև՝  Հռենոս գետի աջ ափին:
Այս պետությունը առանձնանում է իր չափերով։
Ընդհանուր տարածքը 160 կմ² է:  Շատ փոքր լինելով՝ այն դեպի իրեն է ձգում բազմաթիվ տուրիստների։ Երկրի ողջ տարածքը քայլելով կարող եք տեսնել մեկ օրվա ընթացքում:
Փոքր լինելու պատճառով է նաև, որ այն շատ հեշտ անկախացավ Ավստրիայից։ Ուզբեկստանի հետ մեկտեղ այն հանդիսանում է ողջ աշխարհում այն երկու պետություններից մեկը, որ դեպի ծով հասնում է անցնելով 2 պետության տարածք։


Հետաքրքիր փաստեր Լիխտենշտեյնի մասին՝

1. Այս պետությունը բանակ չունի, իսկ ոստիկանության համակարգում աշխատում է ընդամենը 120 մարդ

2.Լիխտենշտեյնը չունի արտաքին պետական պարտք: Այստեղ հարկերը բավականին ցածր են, թերևս դա է պատճառը, որ երկրում գրանցված են ավելի քան 70000 օտարերկրյա կազմակերպություններ

3.Այս երկրում չկան հանցագործություններ: Տեղացիները տանից դուրս գալիս կամ գիշերը քնելիս դռները չեն փակում: Լիխտենշտեյնում վերջին սպանությունը տեղի է ունեցել 10 տարի առաջ

4.Լիխտենշտեյնում մարդիկ ֆինանսապես 5 անգամ ավելի ապահովված են քան ԱՄՆ-ում

5.Ի դեպ կարող եք վարձակալել ողջ Լիխտենշտեյնը՝ մեկ օրվա համար վճարելով ընդամենը 70000 դոլար

Ձեզ նույնպես կարող է դուր գալ