
Գժվելու ժամանակներ են.
Այո’, թվերն ավելի իրական են , քան մարդիկ։ Ձեզանից յուրաքանչյուրի մասին թվերն ավելի շատ բան կարող են պատմել, բայց չթողնեք, որ ձեր փոխարեն խոսեն, դուք անձամբ եք պատմելու, խոսելու, նույնիսկ գոռալու…
Գժվելու ժամանակներ են.
Կարոտները չեն կարող մոռացվել, դրանք ահագին մեծ ցանկություն ունեն հասցեատիրոջը գտնելու: Ու կգտնեն , կփաթաթվեն հին երգերի նման, բայց չեն հեռանա։ Կարոտներին խաբել չի ստացվի ու չի ստացվելու , որովհետև սրտերում են ապրում.
Ապրում են մարդկանց նման ու մարդկանց մեջ…
Գժվելու ժամանակներ են…
Քարացած խոսքերը կենդանանալ գիտեն, բայց քարացած զգացողությունները` ոչ։
Սերն էլ է քարանում, երբ սիրտն է ուզում.
Արցունքներն էլ են քարանում , երբ աչքերն են ուզում…
Գժվելու ժամանակներ են…
Ու չկա համընդհանուր ժամանակ։ Կան բոլոր ժամանակների առանձին ենթաժամանակները…
Ուղղակի թող այնպես լիներ , որ մարդիկ սիրեին առանց պատերազմի համը զգալու։ Խոսեին առանց արցունքների , իսկ որ ամենակարևորն է ` գնահատեին…
Քանի արկեր են դիզվել պատմությանը, բայց չեն պայթել , որովհետև սրտի դղրդոցն ավելի ուժեղ է եղել.
Քանի թնդանոթներ են խոսել, բայց մեր լռության դեմ ամեն ինչն է կորցրել իր իմաստը։
Հիմա մեր պատմության հետ դեմ- դիմաց խոսելու ժամանակն է ։ Հիմա քնած լեռների բարձունքը արթնացնելու ժամանակն է .
Չնայած,որ ժամանակը ժամանակների մասին ժամանակավորապես է խոսում.
Ապրելու ժամանակներ են…
Պայքարելու ժամանակներ են…
Ձեռքերի սառնությունը ձյունով տաքացնելու ժամանակներ են.
Ցավը սրտում հաղթական երգերը երգելու ժամանակներն են..
Ատելությամբ բազմապատկված ` սիրելու ժամանակներն են…
Ամուր կանգնելու ժամանակներն են։
Շատերն են գնացել ` գալու խոստումով։ Երբ մոռանաք շուրջը տիրող լռությունը հիշեք, որ այն ձեր քաջությամբ է լռել ու հիմա պետք է նաև ձեր քաջությամբ էլ խոսել սովորի…
Ամեն ինչն է սիրով ու հզորությամբ լցված ` նույնիսկ օդը…
Գժվելու ժամանակներ են…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0