Լիաննա Ստեփանյան – «Հերոսները»

 Նվիրվում է հանուն հայրենիքի` կյանքը չխնայած անմահ բոլոր մեր հերոսներին… Լույսերի մեջ մնաք։

Պատերազմի ստվերոտ վարագույրը պատնեշ դարձավ`շատերին այլևս չտեսնելու, չգրկելու… Պատերազմի ստվերոտ վարագույրը կյանքեր խլեց երկրից ու գոցվեց.  Հեռու եք տղե’րք, հեռու… Ախր դուք պետք է հաղթանակի վերջին խոսքն ի լուր աշխարհի ասեիք, դա ձեր փոխարեն այդ ստվերոտ վարագույրը չպետք է աներ, տղե՜րք. Ուշանում եք, ախր շատ եք ուշանում… Պատերազմին խաղաղություն է պակաս, Բայց խոստացեք,որ կգաք առանց ավել-պակաս շեղությունների. Խոստացեք, որ այս անգամ ժամաքանակի <<պակաս>>-ները չեն հաղթի, խնդրում եմ Խոստացեք , որ կգաք , որովհետև օդն անգամ չի թողնում ուժ` պատնեշի սահմանն անցնելու, ախր եթե չգաք գերի ենք ընկնելու հիշողություններին, բայց դուք ճիշտ և ճիշտ նախընտրելու էիք երբևէ գերի չընկնել… Եթե չգաք , խոստանում ենք միշտ սպասել` առանց մի վայրկյան ուրիշի սահմանն ընկնելու, առանց գերի ընկնելու, որովհետև ոչ թե լոկ հիշողություններն են մեզ պահելու,  այլ  դուք`ձեր հիշաշատ կհանքերով, որ պատմության մեջ գրվեցիք ու մենք կարդացինք այն միասնական,  ազգովի ու թախծոտ աչքերով… Ախր կարելի էր այլ բան մտածել, ախր ձեր արյան փոխարեն կարելի էր ուրիշ գրիչ ընտրել <<հայրենիք>> գրելու համար… Ախր դեռ պիտի ապացուցեիք, որ արդարությունը կար, որ սպասումն էլ արդարանալ գիտեր, ախր դուք ինքներդ պիտի ձեր մայրերի, քույրերի, ձեզ սիրող մարդկանց աչքերը սրբեիք, բայց այդ պատասխանատվությունը ձեր մասին պատմող հիշողությունների վրա թողեցինք… Ախր մենք ձեզակյանք ապրել էինք սովորել, իսկ հիմա … Եկող գարունն առանց ծաղիկների է շնչելու, բայց ձեր սրտի զարկերակը ամեն տեղ լսվելու է , լինելու է … Հողը գրկեց ձեզ `ամուր-ամուր , բայց խոստանում ենք, որ նույնչափ ուժգնություն մեր մեջ էլ հավաքել , որ վերադառնալուն պես հողից ամուր գրկախառնվեք։ Ուշանում եք տղերք, ախր շատ եք ուշանում ….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ