Լիաննա Ստեփանյան – «Չեմ հավատում…»

Վաղուց արդեն չեմ հավատում այն ծաղիկներին, որ նուրբ լինելով փշեր ունեն ու նաև չեմ հավատում փշեր չունեցող նուրբ ծաղիկներին…
Չեմ հավատում այն կեղծ կնճիռներին , որոնք իմաստություն են ներշնչում , բայց իրականում անխելքության խորը ակոսներ են։
Չեմ հավատում սեր երգող հեռացողին, որ միայն իր <<ես>>-ն է առաջ տանում.
Չեմ հավատում այն ծառի ամրությանը, որի ճյուղերը օրորվում են սեփական տարածքում’ թեթև քամուց…
Չեմ հավատում կատարյալ <<խելոքներին>>, որ էությամբ կատարյալ հիմարներ են…
Չեմ հավատում այն մարդուն, ով կտրում է երակներն իր սերն ապացուցելու համար , որովհետև այդ մարդն ինքն իրեն չի սիրում, չի հարգում ու դիմացինն էլ պարտավոր չէ եթե ինքն իրեն չի գնահատում։
Չեմ հավատում այն վարդերին , որոնք միայն կարմիրոտված են , որովհետև սպիտակ վարդերն ավելի քնքշորեն են մտերմանում ու գեղեցիկ միջավայր ստեղծում։
Չեմ հավատում նաև լավ տեսողություն ունեցող , բայց ակնոց կրող մարդկանց որ հասարակության մեջ <<խելացի>>բառն են ուզում սեփականացնել։
Չեմ հավատում նաև խիստ դեմք ունեցողներին, որովհետև նրանք կյանքում ավելի փխրուն են ու միշտ լռում են այդ մասին խոսելիս, որովհետև պաշտպանվում են ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻՑ կամ էլ չեն թողնում, որ դիմացինը հասցնի գիշատիչ դառնալ։
Չեմ հավատում կեղծ <<Ես քեզ սիրում եմ >>-ներին , որոնք միայն դիմացինի մեջ սիրելու ու վստահելու սյուներ են քանդում։Սերը չի կարելի սխալ մարդկանց նվիրել..
Չեն հավատում այն այգու դատարկ նստարանի գոյությանը, որը շատ սիրահարների բաժանման գեղեցկությունն է եղել…
Չեմ հավատում այն կրակավառ գույնին , որը վաղը մոխիր է դառնալու…
Չեմ հավատում այն թվերին , որ միայն քանակ ու չափ են մատնանշում…
Չեմ հավատում այն հայելուն, որը գունագեղությամբ է ցույց տալիս դատարկ կերպարները…
Չեմ հավատում այն կեղծ գրչին, որ դրսից կարմիր է , բայց իրականում այլ գույնով է գրում…
Չեմ հավատում այն կեղծ վերջակետերին , որ բազմակետերով պիտի փոխարինվեին…
Չեմ հավատում սև սրտով սպիտակ ձևացողներին։
Չեմ հավատում ամռան անձրևին , որը սխալ եղանակ է ստեղծում։Անձրևի մշտաեղանակը աշունն է ու նաև չեմ հավատում գարնան այն կանաչապատմանը , որի վկան թաց ձյունն ու ցեխոտ ճանապարհներն են դառնում։
Չեմ հավատում այն սառած աչքերին, որ ոչ թե ցրտահարություն են զգում այլ քարացած կարոտ…
Չեմ հավատում նաև այն խոստումներին , որոնք միայն սառույցին գրվելու են արժանի։
Չեմ հավատում այն մարդուն, որ խոսել գիտի, բայց ամենակարևոր պահերին միշտ լռում է …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ