Լիաննա Ստեփանյան – «Քաղաքն այս անտանելի է, բայց գրկաբաց տանում է էությանդ»

Քաղաքն այս անտանելի է,
Բայց գրկաբաց տանում է էությանդ։
Աշուն է նստել ուսերիդ.
Ցուրտ է,
Սաստիկ ցուրտ, և որ կարևոր է ծնկներիդ փարվող ոչ մի հոգս չի դավաճանում քեզ.
ԵՒ որ սիրտդ ամենածանրն է թեթև տանում։
Աշուն է,
Ցուրտ է`
Սաստիկ ցուրտ, որ անհնար է քեզ գրկել
Սառն է միտքդ։
Անտանելի է .
Քաղաքն այս անտանելի է,
Բայց գրկաբաց տանում է էությանդ։
Անտանելի է ցուրտն այս, որ ցամաքել է քո առաջ, բայց ես տանելի կերպով սիրում եմ քեզ ` դողէրոցքի նրբությամբ ու քնքուշ կոպտությամբ։
Քաղաքը քո մեջ մահացել է շատ առաջ, տարիներ առաջ, երբ տերևները խոստացան հեռանալ ու ծնվել երբ պատահի ։
Երբ առաջին սերդ ինքնասպան եղավ գարնանաշեմին ու սկսեցիր ատել նույնիսկ քեզ։
Ես անզգա շունչդ եմ,
Քոնն եմ ` քանի անգամ էլ մահանաս, ծնվես, վերապրես, հեռանաս։
Ես կլինեմ կապված քեզ` մտային,
Դու կլինես հեռու` միտումնավոր…
Հիշիր, որ քաղաքն այս անտանելի է, բայց գրկաբաց տանում է էությանդ.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ