
Մկրտությունս եղավ լեռներում,
Մի օր էլ հարսանիքս այնտեղ կլինի,
Սիրտս վերհառնեց երկինք,
Ու արևը հավերժ նարոտ մնաց կարոտաքաղց սրտումս.
Ես դադարեցի փաթաթվել երազանքներիս ու եղավ հակառակը.
Նրանք ինձ չեն մռայլում:
Եթե թիկունքում կրակոցներ լսվեն
Մենք կբարձրացնենք <<Դլե յաման>>-ը` հայկական,
Ու առանց արյուն կշարունակենք խենթ մնալ կյանքին.
Թեև այդպես է ` պիտի ընդառաջ գնաս անխոստում պատերազմներին, որ խաղաղության շշուկներով հավատք կերտվի` նախորդներից տարբեր, հներից ուժեղ…
Մի աշխարհ էլ բարձրացանք վեր,
Հաջորդը էլի դժվար է լինելու:
Քայլելուս ուժը ինձնից հեռացավ,
Բայց փոխարենը սրտինս կքայլի…
Մի աշխարհ էլ ապրեցինք անդուլ ու լուսավոր հույսերով,
Կորստի ու լիացումի կապակցմամբ
Այդպիսի քանի՜ աշխարհ դեռ կա.
Պետք է խորը շնչել
Այլապես օդը չեզոքացնելու չափ կփոխադարձի:
Շնչել,
Արտաշնչել
Իմաստալցվել ու
Լռել` երրորդ անգամ…
Մի աշխարհ էլ բարձրացանք վեր,
Հաջորդը էլի դժվար է լինելու: