Լիաննա Ստեփանյան – «Հուշե ծաղկամանում դրված հույսը …»

Վերջացավ ինչ-որ մեկի հուշե ծաղկամանում դրված հույսը։ Իսկ քնքշության ու գալիքի հույզերը այդպես էլ չզգացվեցին։
Ակնթարթները գուցե արտասվել են , բայց չեն վերջացել ու չեն էլ մտածել վերջացնելու ինչ-որ մեկի լուսե կյանքը:
Մոլորված երազում հենց այն մեկն ի հայտ եկավ,որպես ակնթարթ ու չքացավ։ Երազների պատումում ինչ-որ մեկն էլ երազ դարձավ` հենց այնպես , պատահականորեն ։
Արդեն քանի տարի աղոթքներս երկինք չբարձրացան ու կոպերս` հավատի Ծաղկունքով լցված, փակվեցին, ես արթնացա սովորական օրերից տարբեր մեկ ուրիշ առավոտվա ստվերներում։ Կյանք թվաց ամենը , բայց մանկության սոխի պատառը ինձ հետ նորակյանք եմ բերել, ճիշտ է փոքր ժամանակ աչքերիցս լաց էր բերել, բայց հիմա իրականության ուսապարկի պես մտքերումս միշտ հիշում եմ։ Անդադար կրկնում եմ ` << ինչո՞ւ>> , բայց գուցե հետո լինեն կյանքի կողմից ինձ տրված պատասխանները, որ ես բավարարված զգամ։ Իսկ եթե բոլոր <<ինչո՞ւ>>-ները տեղավորվել են իմ փոքրիկ մարմնում , որպես ուժեղ կերպար։ Ես չեմ ծնկել ժամանակի թելադրած կամակորությունների առաջ։ Ժամանակը չի հաղթել ինձ, իսկ ես իրականության ուսապարկի մեջ մի ամբողջ կյանքի ժամանակ եմ տեղավորել.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ