Հեռացողը գոռում է ` կներեք
Գուցե ցավի՞ց, գուցե իրոք փոշմանել է , բայց եթե չեն ներել ուրեմն լավ չի գոռացել կամ լավ չի փոշմանել…
Ձուկը ջրում է ապրում, բայց այսօր որքան էլ, որ զարմանալի թվա սկսել է ջրից դուրս էլ գոյությունը ապահովել, գուցե չի ապրում, բայց մարմինը այս ու այն կողմ է շպրտում։ Երևի պայքարում է կամ էլ իրեն զգում անջուր կյանքում։
Թափառականն աշխարհ է ընկել, ման է գալիս ու երևի մտածում` էլի ինչ-որ բան այն չէ, գուցե պակա՞ս։
Ճիշտ է , պակաս է ։
Ինչ-որ բան պակաս է.
Արևին ջերմություն է պակաս կամ նույնն է ինչ գիշերին` լուսինը
Սիրողին` հավատարմությունը.
Գուցե արևին տաս է պակաս.
Դե հիմա…
Հիմա ո՞վ է այդքան շատ ընկնում վայրկյանների հետևից, բայց մի բան հաստատ պակաս է։
Գուցե երջանիկ լինելու համար կյանքին կյանք է պակաս։
Ու երբ մի օր ձեզ հպարտ կարծեք գուցե ձեր գլուխն այնքան բարձր պահեք , որ միայն երկնային կապույտը հայելին դառնա ձեր աչքերի, բայց երբ անհարմարությունից ձեր ոտքը քարին դիպչի մի պահ ներքև կնայեք ու կտեսնեք, որ ծունկն արյունոտվել է ու վերք է խոստանում` խո՜րը վերք: Հետո մի կերպ ցավը խեղդելով ոտքը կանջատեք գետնից ու կհիշեք , որ չեք կարող թռչել, նորից կփորձեք գետնին մնալ , հետո նորից կփորձեք քայլել , բայց կտեսնեք , որ վերքոտված ոտքը կարծես սոսնձված լինի , մի փոքր կհանգստանաք հետո ավելին կհասկանաք, որ նույն երկինքը կարելի է նաև ընկնելիս էլ տեսնել, բավական է միայն ուշադիր լինել։ Երկինք, որ տանում է դեպի անսահմանություն։
Կյանքն է հորդում աչքերից այն արցունքոտված, որ անցյալն են ուզում հետ բերել։
Աչքերն են այն գեղեցիկ, որ էլի են ուզում լողալ <<լսողության>> կեղծ տերմինաբանությունում։
Սերն է գոռում այն լազուրի մեջ, որ հետ բերել է ցանկանում դեռ չծնված, բայց արդեն մահացած մանկանը։
Գոյություն չունեցող երազն է ցանկանում գոռալ։ Գոռալ ու իրականացվել։
Սիրտն է ուզում նկարել։ Նկարել ու հպարտանալ ժամանակին ժամանակով զարկվելու համար։
Թրթիռն է խոսում…
Երազը կանչում է ` հետ բերեք։ Նպատակը միայն անձայն քայլում է, գուցե լռո՞ւմ, ո՞վ իմանա…
Երգը լռել է ցանկանում, որ շուտ անգիր չանեն վերջում հնչող երկտողը.
Կյանքն է ապրեցնում ու պարտադրում ապրել։
_________________
© Լիաննա Ստեփանյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ