Լիաննա Ստեփանյան – «Որպես ընծա»

Որպես ընծա
Հեղինակ` Լիաննա Ստեփանյան
Ես քույր չունեմ,բայց դու ինձ համար ավելին ես եղել. դու քո էությամբ իմ ներկայությունն ես լցրել ու երբ տրվել եմ ժամանակի չար խաղին ինձ իմ ինքնությունն ես մատնանշել։ Ոգևորվել ու ոգեշնչել ես… Քեզանով եմ հաճախ կարոտել ու կարոտվել։
Քո էությունն իմ ամբողջությունն է եղել իսկ աչքերիդ զարթոնքը միշտ էլ ինձ նոր գարուններ է խոստացել, իսկ ես հավատացել եմ , որ դրանք հետագայում մեծ Այգեստան են դառնալու… Ինքնին ուժ ես եղել…Թաքնված ծաղիկներ եմ նկատել սրտումդ, որ խնամել ես յուրովի։ Աչքերումդ ապրեցնող կյանքեր եմ նկատել …Երբեք կողքիդ կանգնելով` չեմ ասել , որ թանկ ես ինձ համար . լռել եմ, բայց լռությունս խոսուն է եղել, դրա համար էլ լռել եմ։
Երբեք չեմ ասել, որ շատ-շատ եմ սիրում, բայց հիմա
Հիմա ասում եմ , որովհետև թանկ են վայրկյանները, իսկ ճակատագիրը անկանոն շատ խաղեր է ցանկանում սովորեցնել. ժամանակն է խոսել… Խոսել ու կարևորել հազար տարվա հազարմեկերորդ օրը թեև տարին ամենաշատը ունի երեք հարյուր վաթսունհինգ-վաթսունվեց օր իսկ դու կարևորված օրվա ԿԱՆԱՉԱԾԱՂԿՆ ԵՍ…
Սիրագարուն ես աչքերիդ գույնով ու սրտիդ զարկերով մեկտեղված… Շնչացած օդ ես , որ փոքրիկ լույսով անգամ անչափելի կդառնաս, որովհետև անսահման ես , նուրբ ու գինեվառ… Գինեկանաչ է էությունդ ` ծաղիկների շնչով արբած և գինեսեր է ` հոգեպարար լռությամբ օժտված. Սե՜ր ես … Քո շնչով հազարերանգ բնությունն է երգում… Ծնունդդ շատերին է սեր խոստացել. սե՜ր ես հեքիաթային ..

Ձեզ նույնպես կարող է դուր գալ