Լիաննա Ստեփանյան – «Երիտասարդն ու ծաղիկը»

Երազանքների ուղին միայն գեղեցկություն ներշնչող Ծաղկաստանն է եղել, բայց այդ վայրն անհայտ է շատերի համար ու հիմա էլ է քչերին հասանելի…
Քայլում էր երիտասարդը։ Քայլում էր ոլոր-մոլոր ճանապարհներով ու ինքն էլ չգիտեր ` ուր կհայտնվեր… Հուսալքված քայլում էր, ուզում էր անէանալ ժամանակի ներկայությանն համընթաց։
Մի դաշտ իր հեքիաթն էր փռել այդ երիտասարդի առաջ։ Այն, երազելի Ծաղկաստանն էր, որի տեղն անգամ քարտեզում չկար։ Գնաց առաջ։ Թվում էր , թե անծայրությունն էր իրեն ընդառաջում, կանգնեց ու բոլորից հեռու ստվարոտ մի կողմում միայնակ ծաղկի տեսավ։
– Բարև անուշիկ ծաղիկ ։
Ծաղիկը կուչ եկավ.
– Ինչո՞ւ ես միայնակ…
– Ես միայնակ չեմ , ես աննկատ եմ…
– Քեզ նեղացրե՞լ են։
– Ո’չ։ Ես չեմ թողնում, ինձ նեղացնեն, որովհետև ստվերոտ մասում ինձ չեն նկատում …
– Բայց ես քեզ նկատեցի չէ՞.
Ես ուզում եմ քեզ ինձ մոտ տանել, քեզ վերցնել ու հեռացնել քո սեփական ստվերոտ տեղից… Ես քեզ կհասկանամ միշտ ու երբեք չեմ ցավեցնի…
– Ես ուզում եմ այստեղ մնալ, ես մնացյալ ծաղիկներից տարբերվում եմ, դու ինձ միագույն ես տեսնում, բայց ես փորձել եմ թաքցնել իմ գույները, որ ինձ չքննադատեն շատերը։Ես թաքցրել եմ , որ ինձ ցավ չպատճառեն…
– Ես քեզ կխնամեմ ամեն օր միայն ինձ հավատա’…
– Գուցե այդպես ես ասում… (ծաղիկը անավարտ թողեց խոսքը)
– Ես ասացի այն , ինչն արդեն ասացի։
– Ես անկեղծություն եմ սիրում ու իմ ամեն թերթը անկեղծության նշույլներով է գեղեցիկ։ Դրանով ես պաշտպանվում եմ։ Այն, անգամ իր ամրության շնորհիվ շատ քամիների է դիմացել ու երբեք տապալված չի համարվել…
– Դու այնքան յուրահատուկ ծաղիկ ես …
– Ոչ ես սովորական ծաղիկ եմ , ով ճիշտ ճանապարհ է փորձում գտնել ու նաև ծաղիկ լինելու համար հարկավոր չէ ` վարդ լինել…
– Այնքան գեղեցիկ ես խոսում, ծաղկավայե՜լ…
– Ես ուղղակի փորձում էի ինքնարտահայտվել…
– Ինձ հետ խոսիր այնպես, ինչպես քեզ հետ կխոսեիր…( երիտասարդը` ծաղկի ձեռքը բռնելով սրտից բխած այդ անկեղծ խոսքերն ասաց)
-Լա’վ, շՆորհակալ եմ ամեն ինչի համար.
– Միշտ պատրաստ եմ…
-Ապրես շա՜տ…
Երիտասարդը ջերմ էր շատ, բայց նաև գեղեցիկ կոպտություն ուներ իր մեջ, որը սխալ ժամանակ ու սխալ կերպով արտահայտեց… Ծաղիկը հուսահատված էր փոքր-ինչ, բայց լավ էր, որովհետև գիտակցում էր, որ այդպես էլ պետք է լիներ…
– Կներես ինձ ծաղիկ կոպտությանս համար…
-Դու էլ ինձ կներես…Ես սիրում եմ քո կոպտությունը , որովհետև այն իր մեջ նույնքան քնքշություն ունի…
– Չեմ ուզում քեզ տխրեցնել։
– Եղածը , եղած է…
– Ծաղի’կ, դու այնքան լավն ես …
– Դու էլ երիտասա’րդ.
Երիտասարդն արդեն գիտեր բոլոր Ծաղկաստան տանող ճանապարհները, բայց միայն գալիս էր այդ ստվերոտ ծաղկի համար։ Բա գուցե գեղեցկություն էր գտել ու չէր ուզում կորցնել…
Ծաղիկը շատ լուռ էր ու նաև չէր սիրում խոսել իր հուզական տեսակի մասին։
– Դու այնքան լավն ես , տանե՞մ քեզ.
– Չէ , ես երազանքներ ունեմ…
– <<Կգա մի օր , որ դու կատես քո երազանքները…>>.
Այդ օրը շատ չուշացավ, ծաղիկը սկսեց ատել իր երազանքները, բայց երբեք չկոտրվեց…
– Երիտասարդ դու վարդեր սիրո՞ւմ ես.
– Սիրում եմ…
– Ես էլ եմ սիրում, բայց միայն այն վարդերն եմ սիրում, որ փշեր ունենալով` չեն օգտագործում դիմացինին իրենցից հեռվացնելու համար…
– Սիրում եմ , որ այսպես ես խոսում..
-Դու էլ ես սիրուն խոսում, ուղղակի հաճախ լռում ես, քո բառերն ամեն անգամ տուն են տալիս մտքումս… դու այնքա՜ն ուրիշ ես եղել…
– Ես ուրիշ չեմ , ես կոպիտ եմ , լավ, անտարբեր, բծախնդիր , ուշադիր, խառը…
– Սիրուն տեսակ ես (ծաղիկը ժպտալով ասաց ու հետո լռեց)
Ժամանակը նույնիսկ լռել ցանկացավ որ մտերմիկ գեղեցկությունը չճզմվեր. Ասում են Ծաղկաստանը նաև հրաշքներով է հայտնի… Չգիտեմ ` ինչպես, բայց ծաղիկը վերափոխվեց աղջկա` փոքրիկ, նուրբ ու խորհրդավոր…
– Այդ ինչպե՞ս (զարմացավ երիտասարդը)
– Ես էլի ծաղիկ եմ
Ծաղկաստանը ոչ թե ծաղիկների, այլ` գեղեցկության վայր է … Ու երևի ամեն աղջիկ մի գեղեցիկ ծաղիկ է …
– Ես ուզում էի երջանիկ լինել շատ անգամներ եմ փնտրել, բայց ոչ մեկ այդքան հարազատ չի եղել հոգումս…Դու իմ աղջիկն ես , իմ ծաղիկը…
– Ես այդ նույն Ծաղկաստանի աղջիկն եմ, ում դու որպես ծաղիկ սիրեցիր իսկ հիմա չգիտեմ ինձ ինչպիսին կսիրես…
-Ես …քեզ… և’… և’… կսիրեմ`ժպտալով ու երջանիկ հայացքը այտերի փոսիկներում թաքցնելով ասաց.)
Մի քանի տարի անց երջանկությունը թակեց նրանց արևագալ դռները իսկ ծառերն ուրախությունից օրորվեցին ` քամու ձայնից…
Բնության երգն ամենուր էր իսկ այդ պահին միայն ուրախության ճիչն էր լսելի…
Իսկ դեպի Ծաղկաստան տանող ճանապարհն անհայտ է , որի տեղն անգամ քարտեզում չկա…
_________________________
Լիաննա Ստեփանյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ