Լիաննա – «Դու կաս»

Դու կաս ամեն տեղ,ամեն ինչի մեջ,
Դու բոլորի մեջ եւ դու ամենուր,
Դու կաս արեւի շողերում անշեջ,
Կաս մոխիրներում՝ անկայծ ու անհուր։

Դու անձրեւներում,մասնիկ տարափի,
Որպես կյանքի գիծ՝ ներսում իմ ափի,
Ես քեզ «կրում» եմ այն հպարտությամբ,
Ինչպես հաղթողը կկրի դափնի։

Դու ճամփեքիս մեջ՝ մայթ ու մայթեզրին,
Դու իմ վերջնական,ու իմ սկիզբ վերջին,
Ճակատագրիս մեջ իմ պատահական,
Եվ իմ «պատահար»՝ ճակատագրական…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ