Լիաննա – «Իմ հույսի թելը մի՜ կտրեք մարդիկ»

Քանի շուրթերս դեռ գիտեն ժպտալ,
Ու սիրտս գիտի ի՞նչ է թպրտալ,
Քանի աչքերս հեռուն են նայում,
Իմ հույսի թելը մի՜ կտրեք,մարդիկ։

Քանի ձեռքերս դեռ գիտեն օգնել,
Սիրել,փայփայել,գրկել ու հոգնել,
Քանի ափիս մեջ ափեր կան փոքրիկ,
Իմ հույսի թելը մի՜ կտրեք ,մարդիկ։

Քանի ես գիտեմ ինչ է կարեկցել,
Ինչ է ցավ ապրել,ի՞նչ է ցավակցել,
Քանի իմ խիղճը դեռ չի մահացել,
Իմ հույսի թելը մի՜ կտրեք մարդիկ։

Քանի ոտքերս կանգուն են ու պինդ,
Ու չեն թուլանում հարվածներից բիրտ,
Քանի դեռ ճամփա ունեմ անցնելիք,
Իմ հույսի թելը մի՜ կտրեք մարդիկ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ