Լիանա Մուրադյան – «Այո բեռ են դարձել հիմա…»


Երբ մեկ վայրկյան ետ ես նայում,

Տանում-բերում,վերցնում-թողնում,

Հասկանում ես՝մարդն ակամա

Այո՛ բեռ է դարձել հիմա…

Երբ չի խոսում՝համր է նա,

Չեն էլ փորձում նրան լսել։

Այո բեռ է դարձել հիմա

Ու չի ուզում մեզ հետ խոսել։

Երբ որ խուլ է,անկար լսել,

Ո՞վ է փորձում հետը խոսել։

Խուլն էլ կամա թե ակամա

Այո՛ բեռ է դարձել հիմա։

Կույրին ո՞վ է ցույց տալ փորձել,

Թե ինչեր կան այս լի կյանքում:

Այո՛ բեռ է հիմա դարձել,

Ու չի փորձում աչքը բացել:

Հաշմանդամին ո՞վ է խնդրել,

Վազել դեպի լույսի ճամփան:

Այո բեռ է այսօր դարձել,

Հաշմանդամն էլ խեղճ ու լալկան:

Այո՛ բեռ են հիմա դարձել

Բոլոր մարդիկ այս աշխարհի,

Ո՞վ է փորձել նրանց օգնել

Անկեղծ ժպտալ, լինել բարի։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ