Լիանա Մուրադյան – «Դու»


Դու, դու տեսել ես ամեն-ամեն բան,
Ծիծաղն իմ ու իմ լացը գիշերվա,
Դու, որ չես եղել երբեք ձևական.
Որտե՞ղ ես հիմա….

Դու, որ ծածկել ես խավարը ներսիս,
Ու, որ դարձել ես արև գիշերվա,
Դու, որ ժխտել ես ճիշտն անժխտելի.
Ասա ինձ, արդյոք որտե՞ղ ես հիմա…

Դու սովորեցրիր ինձ անհնարը,
Ամեն բանի մեջ դարձա աներկբա,
Դու դարձար իմ ճարը, ես՝ քո անճարը
Բայց ասա խնդրեմ, որտեղ ես հիմա…

Դու իմ մտքում ես ու անիրական,
Դու չկաս բայց և այնքան ես ներկա:
Քեզ հասցրի սիրել, բայց անպատասխան.
Չես եղել երբեք ու չկաս հիմա….


Ձեզ նույնպես կարող է դուր գալ