Ճանաչիր ինձ – Լիանա Մաթևոսյան

Բարև, ես Լիանա  Մաթևոսյանն եմ, գրական կեղծանունս Լին Գեղամի է։ Գրել սկսել եմ դպրոցական տարիքից, բայց սկզբում դրան լուրջ չէի վերաբերվում։ Տաղանդս բացահայտվեց 2013թ., երբ սովորում էի 2-րդ կուրսում։ Ստեղծագործությունս գրել էի տետրիս վերջին էջին և մոռացել։ Այն ընթերցեցին կուրսեցիներս, չհավատացին, նրանց համար ևս մեկը գրեցի։ Այնուհետև սկսեցին նրանք հրատարակել ստեղծագործությունները։ Որոշ ժամանակ անց ինքս զբաղվեցի հրատարակմամբ։
Ֆեյսբուքյան էջի միջոցով հրավեր ստացա համալսարանական թերթից, սակայն ժամանակի սղության պատճառով հրաժարվեցի։ Այժմ աշխատում եմ իմ առաջին բանաստեղծական ժողովածու վրա, որի խորագիրն է՝ «Քեզ հետ, առանց քեզ»։ Այն հավանաբար լույս կտեսնի դեկտեմբերին։
Ձեզ եմ ներկայացնում իմ ստեղծագործություններից.

Հետևեք ինձ՝ facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ