
Ես Լիանան եմ, 18 տարեկան Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից,սակայն այժմ տեղափոխվել եմ բնակվելու Երևան քաղաքում: Վաղ տարիքից հետաքրքրվել եմ լրագրությամբ,և երազանքս իրականացել է 15տարեկան հասակում, երբ գրանցվեցի 17.am-ում որպես կամավոր և մտքերս ու իրադարձությունները սկսեցի լուսաբանել: 16 տարեկանում սկսել եմ զբաղվել հասարակական գործունեությամբ: Ընկերներով հիմնեցինք երիտասարդական մի ակումբ` անվանելով այն «Բումերանգ»: 16տարեկանը որոշիչ էր ինձ համար նաև աշխատանքիս հարցում. «Կենտրոն» հեռուստաընկրությունում սկզբից աշխատեցի որպես կամավոր, հետո նաև որպես գրանցված աշխատող`որպես համակարգող,աշխատում եմ մինչ օրս: Այս տարիքում սովորում էի դպրոցին զուգահեռ «Թումո» կենտրոնում,արդյունքում հմտացա լուսանկարչության մեջ,և 2019 թվականի ամռանը սկսեցի աշխատել որպես լուսանկարիչ: Աշխատում էի իմ իսկ քաղաքում,զբոսաշրջիկերի հետ:
– Դե սկսենք հարցազրույցը: Եվ միանգամից առաջին հարցը` ի՞նչն եք կարևորում առաջին հերթին մարդկանց մեջ:
– Անկեղծ ասեմ,սիրում եմ մարդկանց անկեղծությունը և վճռականությունը:
– Իսկ ի՞նչն է մարդուն դարձնում երջանիկ:
– Ըստ իս զբաղվածությունը, երբ զբաղված ենք լինում,մոռանում ենք խնդիրների մասին:
– Շնորհակալություն: Ի՞նչն եք այդքան սիրում լրագրության մեջ:
– Ինձ համար լրագրությունը չունի սահմաններ և սահմանափակումներ: Բացի լուսաբանելուց լրագրողները նաև ականատես են լինում մի շարք իրադարձությունների և դառնում են ժողովրդի աչքն ու ականջը,այն ինչ տեսանելի չէ,դարձնում են տեսանելի,այն ինչ անտեսված է, դառնում է միջագային խոսակցության թեմա: Աշխատանքը այդքան էլ հեշտ չէ,ինչպես թվում է,սակայն նաև գնահատված էլ չէ մեր կատարած աշխատանքը:
– Իսկ մարդուն ի՞նչ բնավորության գիծ է պետք լրագրող դառնալու համար, և ի՞նչն է կարևոր այդ աշխատանքում:
– Մարդը պետք է լինի համբերատար,հավասարակշռված ինչպես նաև ունենա լայն մտահորիզոն:
– Խոսեցինք մտահորիզոնից, եկեք ես ձեզ ասեմ կարճ ինֆորմացիա, դուք մտածեք շատ գրավիչ վերնագիր ու ստուգենք ձեր երևակայությունը, համաձայն ե՞ք:
– Սկսենք:
– Գիշերը ես ձայներ լսեցի, վեր կացա ու տեսա, որ հողաթափերիցս մեկը չկա:
– Գիշեր,սևերը դուրս են գալիս որսի…
– Թեյնիկից ջուրը թափվեց վառարանին և վառարանը կարմրեց:
– Բարկացած եռուզեռ է…
– Փաստորեն լավ երևակայություն ունեք, ի՞սկ երգեր լսել սիրում եք:
– Ինքս երգում եմ և շատ եմ սիրում երաժշտոթյուն լսել,այն լավ մոտիվացիա է գրելու համար
– Փաստորեն բազմակողմանի եք զարգացած, լավ իսկ ինչ ժանրի երաժշտություն եք նախընտրում:
– Բացի ճչացող ռոքից և բթացնող ռաբիզից ամեն բան լսում եմ,կախված է տրամադրությունիցս:
– Լավ, դե այսօրվա եղանակին համապատասխան երգ ասեք:
– Ed sheeran «Perfect»:
– Ընտիր է, անցանք բլից հարցերին: Փորձում եք հնարավորինս արագ պատասխանել:
– Լավ:
– Ի՞նչ արտահայտություն կամ բառ եք շատ օգտագործում:
– Աաաաա:
– Ի՞նչն է ձեզ վախեցնում:
– Մթության մեջ մենակ քայլելու ժամանակ իմ ստվերը:
– Մտնում եք սենյակ, տեսնում եք սեղանին դրված հարթաշուրթ, կողքին աթող, աթոռի վրա՝ ֆեն և ձիթապտուղ, ու՞ր եք մտել:
– Իմ սենյակ:
– Երկրի վրա պետք է մնա 5 երգիչ, ովքե՞ր կուզեք լինեն:
– Sia, Ed sheeran, Nemra (խմբով):
– Երկրի վրայից պետք է վերանա 5 մասնագիտություն, որո՞նք կուզես լինեն:
– Դժվարանում եմ պատասխանել,եթե կան մասնագիտությունները,ուրեմն անհրաժեշտությունը կա:
– Լրագրության ամենաչսիրած կողմը:
– Լուսանկարելու արվեստն է:
– Եվ վերջում` ինչպե՞ս հայտնվեցիք newsflow.am կայքում, և ի՞նչ կպատմեք մարդկանց մեր կայքի մասին:
– Ընկերներիցս Հակոբի թեթև ձեռքով ցանկություն հայտնեցի դառնալ թղթակից, իսկ ղեկավարը՝ Ավոն չմերժեց: News Flow ում մարդիկ չափազանց անկեղծ են և ընկերասեր, մեկը մյուսի համար պատրաստ է ամեն ինչի: Ես սիրում եմ իմ News Flow-յան ընկերներին:
– Շնորհակալություն շատ հետաքրքիր հարցազրույցի համար:
– Ձեզ նույնպես շնորհակալ եմ:
Հետևեք ինձ` facebook.com
Հիշեցնեմ, որ զրուցում էինք newsflow.am կայքի խմբագիր, լուսանկարիչ, լրագրող, մի հրաշք անձնավորություն Լիանա Հակոբյանի հետ: