Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

Ոտնահետքերդ ճամփիս ես թողել
Որքան փորձեցի չստացվեց մաքրել
Դրանց վրայով էլ ինչպե՞ս քայլեմ
Թե ամեն քայլիս քեզ պիտի հիշեմ
Դու գնալուց ետ չնայեցիր
Ի՞նչ պատահեց գաղտնիք թողեցիր
Գոնե գնալիս ՝ հետքերդ սրբիր
Մի պահ կանգնիր մտածել փորձիր
Գուցե հասկանաս սխալ ես վարվում
Բայց թե գնում ես՝ ես ետ չեմ պահում
Քանզի ինչ մերն է այս մեծ աշխարհում
Մի օր անպայման տիրոջն է գտնում
Դու իմ կյանքում անանց էիր թվում
Բայց թվացյալը պատրանք է միայն
Եվ սովորեցրեց հավատալ նրան
Ինչն իրական է ու հավերժական

Ձեզ նույնպես կարող է դուր գալ