
Եվ ճշմարիտ է որ այս աշխարհում
Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում
Յուրաքանչյուրից մի բան սովորում
Սխալվում ենք հաճախ ու դրանք ուղղում
Ու մեր կյանք մտած յուրաքանչյուրից
Թանկ ու կարևոր ամեն մի մեկից
Մի մասնիկը միշտ մեզ հետ է մնում
Ոմանք գնալիս մեր ինքնությունն են իրենց հետ տանում
Այնքան ենք փոխվում , որ ինքներս մեզ էլ չենք ճանաչում….
Մարդիկ շա՜տ են մեզ սովորեցնում
Եվ ամեն քայլի նորից հիշեցնում
Իրենց քայլերով ապացույց դառնում
Որ ամեն մեկին հեշտ չեն վստահում
Սովորեցնում են ՝ ոնց մի օր եկան
Կգա մի օր էլ որ ետ կդառնան)..
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0