Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

Ու թե ամեն չլինելուդ մի բացակա ես դնեմ
Էլ ինչպե՞ս հետո քեզ արդարացնեմ
Էլ ի՞նչ պատճառներ հորինել փորձեմ
Ինքս իմ ներսում արդար քեզ կոչեմ
Անգամ սխալը ինձ կհամարեմ
Դրանք իմ ներսում գտնել կփորձեմ
Բայց բացակադ ինչպե՞ս լրացնեմ
Որքան էլ փորձեմ չի լինի գիտեմ
Արի ու տես թե ինչ ես արել
Բացականերդ չստացվեց հաշվել
Այսքանից հետո էլ ինչպե՞ս վարվեմ
Երանի քեզ մի օր սրտիցս հանեմ
Բացակայությանդ հաշտվել ես փորձեմ
Բայց հուշերը քո էլ որտե՞ղ թողնեմ
Որ ուր էլ լինեմ երբեք չհիշեմ
Թե գտնես մի տեղ ուր դու չլինես
Ասա խնդրում եմ դու ինձ շատ կօգնես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ