
Մենք թքած ունենք հասարակական կարծիքի վրա, բայց միշտ հարցնում ենք “տեսքս ոնց է?”
Մենք ուզում ենք, որ մեզ սիրեն էնպիսին, ինչպիսին մենք կանք, բայց ժամերով հայելու առջև փորձում ենք ծածկել մեր թերությունները։
Մենք ասում ենք, որ դիպլոմը կամ ուսումը մեզ պետք չի գալու, որ կարևորը ինքնազարգացումնա, ու շարունակում ենք գնալ համալսարան ու չսովորել։
Մենք ունենք երազանքներ, նպատակներ, բայց ալարում ենք քայլ կատարել ու թողնում հետո։
Մենք սիրում ենք, բայց վախենում ենք լինել մոտիկ, շփվել, վերաբերմունք ցույց տալ… ու սպասում ենք որ մի օր ինքը մեզ կմոտենա…
Մենք ասում ենք, որ “միայնակ լինելը վատ չի”, ու գիշերը լացում ենք միայնությունից։
Մենք ուզում ենք երկար ապրել, բայց չենք հետևում մեր առողջությանը։
Զզվում ենք ստից, ու ստում։
Ուզում ենք ապրել լավ երկրում, բայց ոչինչ չենք անում երկիրը լավը դարձնելու համար։
Բողոքում ենք, որ քննությունները անարդար են, բայց արտագրում ենք։
Ինքներս ոչինչ չենք անում հասարակական խնդիրները լուծելու համար, բայց մեծ հաճույքով քննադատում ենք անողներին։
Ասում ենք “կյանքը կարճ էü”, ու անցկացնում ենք այն ֆեյսբուքում։
Չենք ընդունում ուրիշների կարծիքները, ու հույս ունենք, որ մեզ կլսեն։
Սպասում ենք, որ մի օր մեր կյանքը կփոխվի ու կդառնա ավելի լավը, բայց չենք հասկանում, որ դրա համար պետքա նախ ինքներս ինչ-որ բան փոխենք մեր կյանքում։
Նույնը մնալով երբեք հույս չունենաք, որ ձեր կյանքը կփոխվի։
Ով չի զարգանում, դատապարտված է կործանման։