
Բիզնես գաղափարների արհեստանոցում Mycorner, MYbookstore-ի հիմնադիր Լևոն Ստեփանյանն է։ «Գաղափարից բիզնես» խորագրի ներքո Լևոնը երիտասարդների հետ զրուցեց իր բիզնես ծրագրերի, գաղափարների մասին, կիսվեց իր փորձով և պատասխանեց երիտասարդների հարցերին։ Լևոնը ժամանակը զուր չվատնելու համար ցուցադրում է Հրազդան քաղաքի գեղատեսիլ բնությունը մինչ կհավաքվեն դիտորդները, և խոսում այն մասին, թե ինչպե՞ս կարելի է սկսել բիզնես չունենալով մեծ գումար և ռեսուրսներ։ Հիշում է, որ բիզնեսով սկսել է զբաղվել 21 տարեկանից և ունեցել է մեկ բան՝ գաղափար։ Սկզբում գաղափար էր, հետո ֆեյսբուքյան էջ, քիչ-քիչ սկսեց ընդլայնվել ու վերածվեց հարթակի, շեշտում է հարթակի, քանի որ ծրագրերը տարբեր են՝ գինարբուքից մինչև թեյարբուք։
Քննարկվեց նաև networking-ի գաղափարը.
-Բիզնես սկսելիս մի՛ հուսահատվեք և հիշե՛ք՝ անհնար ոչինչ չկա, իսկ բարի գործում ձեռքը բռնողներ անպայման կլինեն,- նշում է Լևոնը։
2017թվականին Հրազդանում Լևոնի նախաձեռնությամբ հիմնադրվեց MYcorner հակասրճարանը, հրազդանցի կենսուրախ երիտասարդներին միավորելու համար, այժմ այն չի գործում, բայց վերաբացման ապագա ծրագրեր արդեն կան, նշում է Լևոնը։
Նաև խոսվեց սոց. նախագծերի մասին, Լևոնը նախաձեռնել է «Հրազդան-Երևան անվճար տրանսպորտ» ֆեյսբուքյան հարթակը, որտեղ վարորդները Երևան գնալիս կատարում են գրառում և անվճար փոխադրում ուղևորների.
-Այս հարթակի միջոցով թեթևացավ շատ ուսանողների ֆինանսական բեռը,- նշում է Լևոնը և հավելում,- խմբի հետևորդիների քանակը մոտավոր Հրազդան քաղաքի բնակչության 15%-ն է կազմում։
Լևոնը առանձնացրեց մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կարող են մեծ դեր խաղալ երիտասարդների ապագա բիզնես ստեղծման և զարգացման գործում.
-Եբեք մի՛ հանձնվեք և հիշեք՝ պետք է սկսել հիմա։
-Մի ամաչեք նոր շփումներ ստեղծելուց։
-Եթե ունեք գաղափար, ապա իրագործեք և մի՛ վախեցեք։
-Կատարելագործվեք և փորձեք տարբերվել բոլորից։
– Եղեք ճկուն և մի՛ եղեք կարծրատիպային։
Մենք փորձեցինք առանձնացնել նաև մի քանի առավել հետաքրքիր հարցեր.
T.S. Սոցիալական ծրագրերը ինչքանո՞վ են աջակցում բիզնեսին։
L.S Դրանց միջոցով մենք ձեռք ենք բերում կապեր և այդ կապերը հետագայում դառնում են մեր հաճախորդները, գործընկերները, մեր բիզնեսում ներդրում անողները և մեր լավ ընկերները, որոնք կյանքում շատ մեծ ձեռքբերումներ են։
A.B.Ինչպե՞ս չհիասթափվել սկսնակ բիզնեսում առաջացած խնդիրներից, կողքի թևաթափ խոսքերից։ Շնորհակալ եմ։
L.S. Երբ ես սկսում էի MYbookstore-ը շատերը ինձ ասում էին՝ խելքդ թռցրե՞լ ես, Հայաստանում գիրք կարդացող կա՞, որ դու գիրք ես ուզում վաճառել, բայց եթե դուք հավատում եք ձեր գաղափարին, որքան էլ այն խենթ լինի պետք է սկսել ու չընկճվել։ Հիշե՛ք, որ եթե անգամ ձախողեք դուք ձեռք եք բերելու փորձ, գիտելիք, ծանոթություններ։ Դժվարություններ ամեն տեղ կան, իմ կյանքում էլ շատ են եղել։
S.H. Կհիշե՞ք մի հետաքրքիր դեպք ձեզ հանդիպած դժվարություններից։
L.S. Երբ ես դեռ մի քանի օր էի սկսել իմ բիզնեսը, ընդհամենը մի քանի գրքի վաճառքից գոյացած 12հազար դրամ ունեի և գնում էի Երևան նոր գրքեր գնելու և վերավաճառելու, տրանսպորտում գրպանիցս իմ դրամապանակը գողացան, բայց դա ինձ համար մեծ մոտիվացիա էր։ Այդ օրը ես գիշերեցի ընկերոջս աշխատավայրում և ամբողջ գիշեր աշխատելով՝ հաջորդ օրն այնքան վաճառք ունեցա, որ կորցրած գումարը աշխատեցի։
Լևոնի վեբինարը կարող եք դիտել այս հղումով