
ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔ ՉԿԱ, ՔԱՆ ՍԻՐԱՀԱՐՎԵԼԸ ՄԵԿԻՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՍԻՐԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ
Հիմա կարող եք չհավատալ, սակայն մի օր կհասկանաք, որ նախկինում այդքան հոգսեր ու դժվարություններ չեք ունեցել: Դուք ինչ-որ մեկի համար չէիք անհանգստանում:
Այժմ հնարավոր է Ձեզ մի փոքր միայնակ եք զգում: Հնարավոր է՝ սեր ու կրքոտ հարաբերություններ եք փափագում, որոնք Ձեզ կերջանկացնեին: Այդպիսի պահերին Դուք անհամբեր սպասում եք, թե երբ եք երկար աշխատանքային օրվանից հետո տուն վերադառնալու: Վերադառնալու Ձեր դատարկ տունը, որտեղ Ձեզ ոչ ոք էլ չի սպասում:
Սակայն մի օր կհայտնվի այն մեկը, ում մոտ կվերադառնաք, ով միայն իր ներկայությամբ Ձեզ երջանկություն կպարգևի: Եվ արդեն նրա ապրած տեղը կդառնա Ձեր տունը: Ոչ մի վատ միտք Ձեր տրամադրությունը չի փչացնի, չնայած որ նախկինում նմանատիպ իրավիճակից ընկճախտի մեջ կընկնեիք: Կգա մի օր, երբ սառը անկողնում անքնությունից շուռ ու մուռ չեք գա՝ երազելով սիրո մասին, որին Ձեր կարծիքով արժանի եք: Եվ այդ ամենն իրոք կպատահի: Դուք այլևս չեք նստի Ձեր բնակարանի մի փակ տարածքում՝ ծանր մտքերի տակ թաղված, քանի որ կհանդիպեք այն մարդուն, ով Ձեզ մի լույս կնվիրի ու կվերադարձնի կյանքի համը:
Դուք այլևս միայն Ձեզ չեք ապավինի: Դուք կասկածի տակ չեք դնի սեփական արժանապատվությունը: Մեկը կլինի, ով Ձեզ կսիրի և պատրաստ կլինի ստիպել Ձեզ զգալ աշխարհում ամենաերջանիկ մարդը: Երկնքում այլևս ամպեր չեն լինի: Մռայլ օրեր չեն լինի: Ձեր կյանքը հագեցած կլինի պայծառ գույներով ու տաք արևային ճառագայթներով: Այդ ամենը կհայտնվի միայն մեկի շնորհիվ:
Այլևս ստիպված չեք լինի Ձեր կիրակին ծախսել սկսած գործերն ավարտելու ինքնախրախուսման վրա: Դուք կսկսեք առավոտյան ժպիտով արթնանալ: Քանի որ հնարավորություն կստանաք քնկոտ սիրող մի հայացք հառելու Ձեզ կողքին քնածին: Եվ Դուք համոզված կլինեք, որ իրեն հաճելի է Ձեր կողքին: Որ այդ զգացմունքները փոխադարձ են:
Ամեն անգամ, երբ Ձեզ զգացմունքներով լեցուն կզգաք, ամեն անգամ, երբ գլխում միլիոնավոր մտքեր կառաջանան, Դուք ստիպված չեք լինի դրանք թաքցնել: Դուք մի յուրահատուկ մարդ կունենաք, ում հետ կարիք չեք ունենա ձևացնելու:
Այն մեկին, ով պատրաստ կլինի Ձեզ ազատ տարածություն տրամադրել, որ կարողանաք ինքնահաստատվել այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Այդ մեկը երբեք Ձեզանից նույնիսկ մանրուքներ չի թաքցնի, նույնիսկ մտքում չի օգտագործի Ձեզ վստահությունը Ձեր դեմ: Նա երբեք չի դատապարտի ու չի քննադատի Ձեզ, որ Ձեզ ստորացած կամ անտաղանդ զգաք: Դուք կարիք չեք ունենա թաքնվելու հնարավոր վտանգներից, այլևս կարիք չի լինի թաքցնելու ներքին Ես-ը, քանի որ նա կսիրի Ձեր իսկական Ես-ը: Այդ մարդու հետ Դուք իսկապես կհասկանաք, թե ինչ է նշանակում լինել ազատ՝ բարդույթներով չծանրաբեռնված:
Դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում ունենալ մեկին, ով Ձեզ կատարյալ է համարում, նույնիսկ եթե ինքներդ էլ գիտեք, որ այդպես չէ: Այդ մեկի հետ Ձեզ մոտ վստահություն կառաջանա, որ կկարողանաք հասնել բացարձակապես ամեն ինչին՝ սխալներ թույլ չտալով: Դուք ստիպված չեք լինի զգուշանալ: Դուք կկարողանաք լինել այնքան խելացնոր, որքան կցանկանաք, քանի որ կիմանաք, որ սիրող էակը միշտ էլ սատար կլինի՝ չնայած ամեն բանի և ոչնչի: Նրա հետ ստիպված չեք լինի խոսքեր ընտրել, որ չընկնեք հիմար իրավիճակի մեջ: Նա Ձեզ կսիրի զգայական և ֆիզիկական առումներով:
Հնարավոր է՝ հիասթափվում եք երազած պատկերներից՝ սպասումներով, թե երբ վերջապես կհանդիպեք այն միակին: Հնարավոր է՝ արդեն հոգնել եք, քանի որ դեռ չեք հանդիպել այն մեկին, ով կսիրի Ձեզ այնպես, ինչպես կցանկանայիք: Եվ դա նորմալ է:
Կարող եք Ձեզ թևաթափ զգալ: Սակայն միակը, ինչ չպետք է Ձեզ թույլ տաք՝ չթողնեք, որ հավատը մարի: Դուք պետք է թույլ տաք, որ փոխադարձ սիրո հույսը միշտ մնա Ձեր կյանքում: Եվ վերջը վերջո, երբ դա պատահի, դա կլինի ամենապայծառ ու երջանիկ պահը, որը դեռ չի պատահել Ձեզ հետ: Դուք ոչ միայն կզգաք, որ հայտնվել եք զգացմունքային երանության գագաթնակետին, այլև կհասկանաք, որ Ձեզ իսկապես սիրում են: Ամբողջ աշխարհը Ձեզ համար ավելի սիրալիր ու բարեհամբույր կդառնա:
Եվ, վերջիվերջո, կմոռանաք Ձեր առօրեական ու ձանձրալի անցյալը…
Աղբյուրը՝ facebook.com
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0