Ճանաչիր Ինձ – Լենա Վարդանյան

Բարև ձեզ։ Ես Լենա Վարդանյան եմ 17 տարեկան Շիրակի մարզի գյուղ Բագրավանից, ապագա մանկավարժ։

Ինչու՞ հենց մանկավարժ։

Քանի որ այս աշխարհում ամենաշատը մենք ունենք մանկավարժների կարիք։ Եթե կա հզոր գիր ու գիտելիք, ապա կա հզոր Հայաստան։ Ես իմ մեջ ունեմ առանց որևէ չափազանցության մի քանի տաղանդ։ Ամենառաջինը, որը իմ մեջ հայտնագործել եմ դա ստեղծագործելն է։  Այն դարձել է մի անքակտելի մաս ինձ համար։

Սիրում եմ խոսել ինչ կա իմ մեջ առանց որևէ ավելորդության և հենց գրվածքներս դրա վառ ապացույցն են։

 

 

Խնդրեմ մեկը ձեզ համար`

Մանկության օրե՜ր, ուրախ ու զվարթ,
Որտեղ չկար կեղծիք ու խաբկանք։
Սպասի՜ր մանկություն, մի՛ շտապիր գնալ,
Ես դեռ չեմ հասցրել քեզնից հագենալ։
•••••
Դուք օրե՜ր, գնում եք շտապ-շտապ,
Ու դառնում եք մի ակնթարթ։
Տանում եք ամենակարևորը մեր կյանքի,
Ու դառնում հիշողություն`հավերժ երազանքի..
•••••
Մանկության օրե՜ր,
Որտեղ բոլորն ուրախ ու երջանիկ են։
Այնտեղ երկինքը` վարդագույն է, կենդանիները՝ խոսող, իսկ մարդիկ` բարի։
•••••
Մանկության օրե՜ր,
Գնում եք առանց սպասելու,առանց զգուշացնելու..
Արդյոք կա՞ հետդարձ, դեպի հանգիստ, դեպի այնտեղ, դեպի մե՜զ..
•••••
Մանկության օրե՜ր,ուրախ ու զվարթ..

 

Երկրորդը դա ինձ մոտ նկարելն է։ Նկարել առանց հստակ պատկերացումի։ Մի քանի օր առաջ նաև պարգևատրվել եմ դիպլոմով։
Ունեմ նաև պարելու տաղանդ ։ Նախընտրում եմ ավելի ճկուն և հեզ պարեր։
12 տարեկանում իմ ցանկությամբ հաճախել եմ պարերի և մեկ տարի մասնակցել եմ պարի դասընթացների։

Հիմա կամավոր եմ «Մարզերի երեխաները մարզերում» և «Հզոր Մտքում»։ Մասնակցել եմ տարբեր կամավորական ծրագրերին և փորձաշրջանի նման, նաև երեխաներին, առցանց դասավանդել եմ և գտել ինձ այդ ոլորտում։

 

 

Վերադառնանք իմ ստեղծագործության տաղանդին։ Դա ինչպես նշեցի իմ անքակտելի մասնիկ է կազմում և սիրում եմ դա և դա դարձել է իմ արհեստը ու արվեստը առանց բացառությունների..

Եվս մեկ գրվածք ձեզ իմ կողմից ,այստեղ ամփոփված է ներկա վիճակը մեր երկրի`

 

Իսկ ո՞վ է ասում, թե մենք պարտվել ենք.
Մե՜նք հաղթել ենք։ Հաղթել ենք ամեն հերոսի հետ, հաղթել ենք ամեն ծնողի արցունքի հետ, հաղթել ենք հերոսացած անմահացած ու կարոտից ալեկոծվող մի ծո’վ դարձած զինվորի հետ֊
Մենք հաղթեցինք այն ժամանակ, երբ զարդերը դարձան զենքեր, երբ Ավարայրի ճակատամարտում կանայք դարձան մարտիկներ, երբ ծնվեցին Նժդեհ, Անդրանիկ, Մոնթե ու փարոս դարձան մերօրյա հերոսներին…
Դա այդպես է նաև հիմա ֊ Հիմա էլ ունենք արդի, նորօրյա անմահ հերոսներ` Գրիգորը,Ավոն, Նարեկը, Վասիլը,Պայքարը.. և շատե՜րը, ովքեր գնացին , որ մենք այսօր կերտենք մեր ապագան, նրանց երազած ապագան֊
Իսկ հիմա ժամանակն է գործելու
Աջակցելու, մի ուժ դառնալու և հաղթելու֊
Որ մեր տղաները վերևից նայեն ու տեսնեն, որ իզուր չէ նրանց արածը։ Որ իրենց թափած արյունով պահած հողը էլի մերն է, մայրը տեսնի, որ իր որդին նոր է ծնվել, և քույրը նորից զգա եղբոր ջերմությունը~
Եկե՜ք պայքարենք,եկե՜ք համախմբենք֊
Հիշենք և պահանջենք֊

 

Ունեմ իմ կյանքի և անձի իմ կարգախոսը «Եթե կանգնես տեղում ,ապա չես կարող հասնել»։ Պետք է ստեղծենք մերը «Երբ գնանք, ապա միայն ինչ-որ բան թողնելով»
Հույս,հավատ և նպատակ

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ