Լենա Վարդանյան – «Իմ Հայաստա՜ն»

Երկի’ր իմ հզոր,բայց քարքարոտ,
Դարերով կանգուն,բայց քո հոգում արդեն իսկ անզոր։
Կանգնած աչքդ հեռուն,
Նայում ես և լուռ մտորում։
•••
Երկիր՛ իմ, կոթողդ դեպի երկինք պահած,
Իսկ աչքերդ դեպի լույսը հառած։
<<Միթե՞ կգա արշալույսը`լուսավոր, Ու կբերի երկրիս խաղաղությունը դարավոր>>
•••
Երկի’ր իմ հզոր,բայց ավերված
Հարուստ կոթողներով,տաճարներով ու վանքերով միակը աշխարհում։
Նայում ես հեռուն , դեպի ապագան,
Կանգնած աչքդ հեռուն,
Նայում ես և լուռ մտորում։

Իմ Հայաստա՜ն..

Ձեզ նույնպես կարող է դուր գալ