
Մանկության օրե՜ր, ուրախ ու զվարթ,
Որտեղ չկար կեղծիք ու խաբկանք։
Սպասի՜ր մանկություն,մի՛ շտապիր գնալ,
Ես դեռ չեմ հասցրել քեզնից հագենալ։
•••••
Դուք օրե՜ր,գնում եք շտապ_շտապ,
Ու դառնում եք մի ակնթարթ։
Տանում եք ամենակարևորը մեր կյանքի,
Ու դառնում հիշողություն`հավերժ երազանքի..
•••••
Մանկության օրե՜ր,
Որտեղ բոլորն ուրախ ու երջանիկ են։
Այնտեղ երկինքը` վարդագույն է, Կենդանիները՝ խոսող,իսկ մարդիկ` բարի։
•••••
Մանկության օրե՜ր,
Գնում եք առանց սպասելու,առանց զգուշացնելու..
Արդյո՞ք կա հետդարձ,դեպի հանգիստ,դեպի այնտեղ,դեպի մե՜զ..
•••••
Մանկության օրե՜ր,ուրախ ու զվարթ..
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0