Լցոնած տաքդեղ

Գազարը երկարությամբ (ծղոտաձև) կտրատել և թեթևակի տապակել արևածաղկի ձեթով։Ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ ,տապակել։Փոքր անց լցնել կեղևած ու կտրատած լոլիկ, 5-7 րոպե թողնել կրակին,ցանել շաքարավազ ,դարչին,մանր կտրտած մաղադանոս ,թողնել սառչի։Տաքդեղը լվանալ,վերին մասը պոչի հետ մասին կտրել,սերմերը հեռացնել ,2-3 րոպե գցել եռացրած ջրի մեջ,հանել,դնել մի կողմ։

Պատրաստի տաքդեղը լցոնել խճողակով ,1-2  շերտով դարսել կաթսայում(եթե ամանի մեջ ձեթ է մնացել,լցնել վրան),մինչև կեսը ջուր լցնել,կափարիչով ծածկել և շոգեխաշել։Հանել ,շարել,սկուտեղում,վրան կտրտած մաղադանոս ցանել։

200գ տաքդեղին՝ 300գ գազար,30 գ սոխ,150գ արևածաղկի ձեթ,20 գ մաղադանոս,10 գ շաքարավազ,10 գ դարչին,աղը՝ ըստ ճաշակի։

1,5 կգ կանաչ քաղցր տաքդեղ,200 գ յուղ,250 գ սմբուկ,150 գ սոխ,500 գ լոլիկ,300 գ սունկ,2 ձու և մաղադանոս։

Թեթևակի եփած տաքդեղները մաքրել կեղևից և սերմերից։Լցոնը պատրաստել հետևյալ ձևով․

Մաքրած,կտրտած սմբուկի և մանր կտրտած սոխի վրա աղ ցանել և յուղի մեջ տապակել։Ավելացնել 3-4 հատ խորոված ու մանր կտրտած տաքդեղ ու կեղևահանած ,մանր կտրտած լոլիկներ և եփել մինչև ջրի գոլորշիանալը։Ապա ավելացնել եփած ու կտրտած սունկ և մանր կտրատած մաղադանոս։Շոգեխաշել լավ խառնելով։Կրակից իջեցնել և ավելացնել 2 հարած ձու և նորից խառնել։

Այս խճողակով լցնել տաքդեղները և շարել տաքաղած յուղով ամանի մեջ։Կափարիչով ծածկել և դնել միջին տաքության ջեռոցի մեջ,եփել 15-20 րոպե։Մատուցել տաք֊տաք,որպես նախուտեստ։

Բարի ախորժակ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ